Զգուշացում գյուղատնտեսներին. սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում

Հանրապետությունում այս տարի 2018 թվականից հետո ամենատաք մարտ ամիսն է եղել: Այսօր ասուլիսի ժամանակ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշել է, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել 4-5 աստիճանով: Տեղումների քանակը նշված ամսին նորմային մոտ է եղել:

Բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ մարտին Արարատյան դաշտում արձանագրվել է ծիրանենու՝ 18-20 օր շուտ ծաղկում: Այժմ մեր երկրին սկանդինավյան շրջաններից մոտենում են արկտիկական ցուրտ օդային հոսանքներ: Դրան առաջինն արձագանքել են հանրապետության հյուսիսային մարզերը՝ Շիրակի, Լոռու, Տավուշի լեռնային գոտիները: Նախորդ օրերի համեմատ առկա է ջերմաստիճանի նվազում 10-12 աստիճանով»,-ասել է Գագիկ Սուրենյանը:

Այս պահին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային առանձին շրջաններում առկա են տեղումներ ձյան տեսքով: Մարտի 31-ին այդ ցիկլոնի ուժը կտրուկ մեծանում է: Ամենամեծ ուժգնությունը դիտվելու է մարտի 31-ի երեկոյան ժամերին, սպասվում են տեղումներ հանրապետության ամբողջ տարածքում: Լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան տեսքով, միայն հանրապետության ցածրադիր հատվածներում՝ թաց ձյան ու ձնախառն անձրևի տեսքով: Օդի ջերմաստիճանը մարտի 30-ին կիջնի 5-6 աստիճանով, ևս 6-8 աստիճանով նվազում կլինի մարտի 31-ին: Արդեն ապրիլի 1-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-6 աստիճանով:

Արդյունքում ամենացածր օդի ջերմաստիճանը կգրանցվի նախալեռնային գոտիներում, որտեղ նույնպես առկա է պտղատու այգիների ծաղկում: Նշված հատվածներում օդի ջերմաստիճանը սպասվում է մինչև -4 : Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս ապրիլի 2-ի գիշերրը: Լուսադեմին օդի ջերմաստիճանը սպասվում է 0…-2-ի սահմաններում:

«Նման դեպքերում մեզ մոտ բերքը պաշտպանելու գործում ընդունված է ծխարահումը, սակայն նշեմ, որ այդ ժամանակահատվածում նախալեռնային գոտիներում սպասվում են նաև տեղումներ: Արարատյան դաշտում, ճիշտ է, տեղումներ չկան, սակայն ջերմաստիճանի անկումը մի քանի ժամ է տևելու: Այս պահին չեմ կարող գնահատել, թե օդի ջերմաստիճանի անկումը ինչ վնաս կհասցնի գյուղատնտեսությանը»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Ապրիլի 2-ից սկսած այդ սառն օդային հոսանքները նահանջում են՝ իրենց տեղը զիջելով Մերձավոր Արևելքից ներթափանցող տաք օդային հոսաքներին: Օդի ջերմաստիճանը որքան իջել էր, նույնքան էլ կբարձրանա: Ապրիլի 4-ին ցերեկային ժամերին հանրապետությունում կարձանագրվի 20-22 աստիճան տաքություն:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պարզաբանում դատապարտյալ Նարեկ Սարգսյանի՝ «Սևան» ՔԿՀ տեղափոխման վերաբերյալ

Հաջորդը

Հինգ կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր ավելի առաջ է տեղակայվել. ՀՀ ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է․ Սեյրան Օհանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով, ՀԱՊԿ միջոցառումներին ՀՀ իշխանությունների չմասնակցելը սխալ է։ Նրա խոսքով, երբ ՀՀ-ն…
Դիտել

Մխիթարյանը 21-րդ դարում առաջին հայ ֆուտբոլիստն է, որը նվաճեց Եվրոպայի թոփ-5 առաջնություններից մեկի չեմպիոնի տիտղոսը

«Ինտերը» գեղեցիկ հաղթանակ տարավ միլանյան դերբիում և առաջնության ավարտից 5 տուր առաջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: Սիմոնե Ինձագիի գլխավորած…
Դիտել

Ճանապարհները Հայաստանում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share