ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության մարտահրավերներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, սպառազինությունների վերահսկման ռեժիմի փաստացի և շարունակական խախտումները, զինված հակամարտություններում օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների և վարձկանների օգտագործումը փաստացի հարցականի տակ է դրել ԵԱՀԿ կարողությունը՝ ապահովելու իր պատասխանատվության տարածաշրջանում համապարփակ անվտանգությունը։ Նշվեց, որ Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված զինադադարի շարունակական խախտումները, այս տարվա մարտին Արցախում մարդասիրական ճգնաժամ առաջացնելու Ադրբեջանի քայլերը, ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ԵԱՀԿ ձևաչափերի աշխատանքների խոչընդոտումը վկայում են, որ ԵԱՀԿ տարածքում անվտանգության մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է մասնակից երկրների արդյունավետ համագործակցությունը  և ԵԱՀԿ հիմնարար սկզբունքների և հանձնառությունների վերահաստատումը։

Աջակցություն հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց վերջինիս գործունեությունը՝ ուղղված Արցախի ժողովրդի՝ այդ թվում սեփական ապագան որոշելու իրավունքի իրացման ապահովմանը, որպես ԼՂ հակամարտության կարգավորման առանցքային նպատակ։ Կարևորվեց նաև ԵԱՀԿ ներգրավվածությունը հումանիտար հարցերի, ներառյալ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման, մշակութային ժառանգության պաշտպանության, բռնի անհետացածների ու անհետ կորածների դեպքերի  հասցեագրման գործում։

Համաժողովի շրջանակներում նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Գլխավոր Քարտուղար Հելգա Շմիդի հետ։ Քննարկվեց համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կրակոցներ արձակած տղամարդը բերման է ենթարկվել

Հաջորդը

Հացադուլի մեջ գտնվող դատապարտյալը հիվանդանոցում մահացել է

Առնչվող նյութեր
Դիտել

Կարծում եմ ամբողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան

Արցախից իրենք եկել են շատ անկեղծ քննարկումներ իրականացնելու համար: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի…
Դիտել

Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ Թեհրանում ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share