ՀՀ ոստիկանապետը պարգեւատրել է Վրաստանի ՆԳ նախարարին

Փետրվարի 2-ից 4-ը ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրավերով Հայաստանում է Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությունը՝ նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Վրաստանի ՆԳ նախարարին այսօր ընդունել է ՀՀ ոստիկանապետը։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարանը ողջունելով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և նրա ղեկավարած պատվիրակությանը՝ ընդգծել է երկու երկրների առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները։ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել նաև Հայաստանի ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության միջև ձևավորված վաղեմի և վերջին շրջանում նոր լիցք ստացած արդյունավետ գործակցությունը։

ՀՀ ոստիկանության պետը պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել ու զարգացնել երկու գերատեսչությունների միջև առկա փոխգործակցությունը։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է հայ-վրացական դարավոր ընկերական հարաբերությունները։ Մատնանշելով գործակցության մի շարք դրական օրինակներ՝ նա խոսել է Հայաստանի և Վրաստանի իրավապահ կառույցների միջև փորձի փոխանակման ուղղությունների ընդլայնման հնարավորությունների մասին։

Քննարկվել են երկու գերատեսչությունների փորձի փոխանակման, անձանց հետախուզման, հայտնաբերման և հանձնման, օպերատիվ տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին և Հայաստան ժամանած պատվիրակության անդամները պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայ-վրացական հարաբերություններում նոր դինամիկա է. Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին

Հաջորդը

Կանխվել է թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման փորձը

Առնչվող նյութեր
Դիտել

Արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով․ Գարեգին Բ

«Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» ամերիկյան կազմակերպությունը այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին: Հանդիպման ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը…
Դիտել

Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել քաղաքապետարանի աշխատակազմին

Քաղաքապետարանում հրավիրված հանդիպման ժամանակ Հայկ Մարությանը հրաժեշտ է տվել աշխատակազմին: Այս մասին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից։ Շնորհակալություն հայտնելով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share