ՀՀ վարչապետը դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ շնորհավորել է Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ Հայաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է.

«Հարգելի պարոն Ղարիբաշվիլի, սիրելի Իրակլի,

Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ։

Իրավամբ կարող եմ նշել, որ 30 տարին հայ և վրացի ժողովուրդների դարավոր տարեգրության մեջ ընդամենը մի ակնթարթ է, սակայն անկախությունը վերականգնած մեր երկու երկրների նորօրյա պատմության մեջ այն բնորոշվում է որպես բարիդրացիական միջպետական հարաբերությունների հաստատման ու կայացման կարևորագույն ժամանակաշրջան, որը հարուստ է նշանակալի ձեռքբերումներով և հաջողություններով:

Մեր պատմամշակութային հարուստ ժառանգության և նույնական արժեհամակարգի վրա խարսխված երկու եղբայրական ժողովուրդների ավանդական բարեկամական հարաբերությունները հետևողական աշխատանքի ու սերտ համագործակցության շնորհիվ շարունակում են ավելի ամրանալ՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով հետագա համագործակցության և պետականաշինության համար:

Հայաստանը մշտապես մեծ կարևորություն է տվել հարևան և բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, իսկ երկու երկրների միջև բարձր մակարդակի հանդիպումների ինտենսիվությունը վկայում է առկա փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով առավել ընդլայնելու մեր հաստատուն հանձնառության մասին:

Վստահ եմ, որ հայ-վրացական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ձգտումը և պաշտոնական մակարդակում վստահելի երկխոսությունն այսուհետ ևս կկանխորոշեն մեր ընդհանուր ջանքերը՝ ի շահ երկու ժողովուրդների:

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

Նիկոլ Փաշինյան»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի առաջիկա արտահերթ կոնգրեսը կկայանա Հայաստանում

Հաջորդը

Հունաստանում կործանված ուկրաինական ինքնաթիռը Սերբիայից զենք էր տեղափոխում Բանգլադեշ

Առնչվող նյութեր
Դիտել

ՔՊ խմբակցությունը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը. այս մասին հայտարարել է…
Դիտել

Ուկրաինայի հայ բժիշկները քննարկել են Հայաստանին օգնություն տրամադրելու քայլերը

Կիևում՝ Ուկրաինայի հայերի միության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Ուկրաինայի հայ բժիշկների միության (UAMU) կլոր սեղան, հայտնում է AnalitikaUA.net-ը։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share