Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳ նախարարությունից՝ ի պատասխան Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության, համաձայն որի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել հունիսի 1-ին՝ Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և մասնավորապես «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Ինչպես բազմիցս նշել ենք, հայկական կողմը պատրաստ կլինի համաձայնագրի ստորագրմանն այն պահին, երբ հասցեագրված կլինեն առանցքային խնդիրները: Կարծում ենք դրանց շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո: Քիշնևի հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ», – հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արարատ Միրզոյանի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ

Հաջորդը

Կարմիր խաչի կողմից վերականգնվել է Արցախից բուժառուների տեղափոխումը Հայաստանի բժշկական կենտրոններ

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահի հետ

Փետրվարի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենի հետ: Կողմերն…
Դիտել

ԱՄՆ-ից հայտնում են Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև սպասվող բանակցությունների մասին

ԱՄՆ-ը հույս ունի հայ-ադրբեջանական կարգավորման հարցում առաջընթաց տեսնել առաջիկա օրերին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից կազմակերպված…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share