Հռոմի պապը նամակ է հղել Զելենսկիին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որտեղ հայտնել է իր «բարեկամությունը նրա տառապյալ ժողովրդին և ցույց տվել իր պատրաստակամությունն՝ ամեն ինչ անելու այդ տառապանքներին վերջ տալու համար»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտարարել է ուկրաինական խնդրի կարգավորման գծով Պապի հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Ձուպին, որը վերջերս է Կիևում հանդիպել Զելենսկիի հետ։

«Մենք պետք է նպաստենք խաղաղության հաստատմանը, որքան հնարավոր է արագ, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար: Եվ դա է այն նամակի իմաստը, որը Պապը գրել է Զելենսկիին, հատկապես այն, թե ինչպես կարող ենք օգնել և լինել նրա տառապյալ ժողովրդի կողքին, ցույց տանք մեր շահագրգռվածությունը՝ այդ ողբերգությանը վերջ դնելու գործում», – հայտարարել է կարդինալը la Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։

«Ես մեկնել էի Կիև՝ ասելու՝ մենք ձեզ հետ ենք և, ինչպես կկարողանանք, կօգնենք հասնելու խաղաղության», – նշել է Ձուպին։

Կարդինալը հավելել է, որ կան ազդանշաններ, որ իրեն Մոսկվայում կընդունեն կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։

«Մոսկվայի համար Դոնբասի երկու տարածաշրջանները Ռուսաստանի մասն են: Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության համար: Եվ ակնհայտ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են: Մենք կարող ենք լոկ ցանկանալ, որ այս վեճը լուծվի ոչ թե զենքի օգնությամբ, այլ այն բոլոր միջոցներով, որոնք մինչ օրս բավարար չեն եղել հակամարտությունից խուսափելու համար», – ասել է Պապի հատուկ ներկայացուցիչը:

Մայիսի 13-ին Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Զելենսկին։ Մի շարք լրատվամիջոցներ կարծում են, որ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ Ձուպին կարող է փոխանցել Պապի ուղերձը՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավարտվեց միաբանական համագումարը. միաբան հայրերը հանդես են եկել հայտարարությամբ

Հաջորդը

Տիգրան Խաչատրյանը և Siemens-ի տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս արաբական պետությունների հետ հարաբերություններին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը Արաբական պետությունների լիգայի խորհրդի` նախարարական մակարդակով 159-րդ նիստին։ Արաբական պետությունների լիգայի հարգարժա՛ն…
Դիտել

Հերթական անհեթեթությունն է. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական անհեթեթություն» է անվանել հայկական լրատվամիջոցների հրապարակումն այն մասին, որ ՌԴ-ն ստիպում է Հայաստանին՝…
Դիտել

Թրյուդոն և Թրասը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը և Կանադայի և Բրիտանիայի հարաբերությունները

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրոասը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկու…
Դիտել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկու երկիր զրկվել է ձայնի իրավունքից

ՄԱԿ-ին չվճարած պարտքերի պատճառով Իրանը և Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը զրկվել են Գլխավոր ասամբլեայում քվեարկելու իրավունքից: Այս մասին հայտնի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share