Հրատարակվել է Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ հրատարակվել է գեղարվետսական եւ վավերագրական կինոյի կարկառուն ներկայացուցիչ, սցենարիստ, դերասան, Արտավազդ Փելեշանի «Դու ֆիլմե՛ր արա ու լռի՛ր» գիրքը, որն ամբողջությամբ հուշագրություն է:

Գրքում Արտավազդ Փելեշյանը ներկայացնում է իր մանկության, պատանեկության, երիտասարդության և, առհասարակ, ամբողջ կյանքի և ստեղծագործական գործունեության վերաբերյալ հիշարժան դրվագներ:

Այն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին. գեղարվեստական մտածողության, հեղինակի՝ նուրբ հումորով պատմելու ունակությունների շնորհիվ գիրքը կարող է հետաքրքրել ողջ ընթերցասեր հասարակությանը:

Հիշեցնենք՝ վերջերս Ամստերդամում անցկացված Փաստավավերագրական կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), կազմակերպվել էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական Արտավազդ Փելեշյանի մեծարման երեկոն: Ի մեծարումն արվեստագետի՝ տեղի էր ունեցել նրա «Բնություն» ֆիլմի պրեմիերան:

Փառատոնի շրջանակում Փելեշյանն արժանացել էր «Life achievement award» («Ստեղծագործական նվաճումների համար») հատուկ, ոչ ամենամյա բացառիկ մրցանակին՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել էին մեծ վարպետին և շնորհավորել նրան ստացած մրցանակի առթիվ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 90 նոր դեպք

Հաջորդը

Հրավառությունից տուժած չորս երեխաներից երկուսի մոտ եղել են անդամահատված մատներ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի մասնակցությունը ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին

Հունիսի 28-29-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովը, որին մասնակցեց և ելույթով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի…
Դիտել

Մահվան ելքով ավտովթար՝ Երասխ֊Երևան ավտոմայրուղում․ Մեկ զինծայաող մահացել է

2021թ․ հուլիսի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երասխ֊Երևան ավտոմայրուղու 14-րդ կմ հատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողն իր…
Դիտել

ԶՈւ ԳՇ աշխատանքային խումբը շրջայց է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր

Սեպտեմբերի 28-ից 30-ը ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հերթական շրջայցն է կատարել հարավարևելյան ուղղության զորամասեր և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share