Ձեռնարկվում են միջոցառումներ 11 եւ 19 ամյա քույրերի մահվան պատճառը պարզելու ուղղությամբ

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ 2021թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 18։30-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ անգիտակից վիճակում հիվանդանոց են տեղափոխվել երկու քաղաքացի։

Պարզվել է, որ 11-ամյա աղջիկը հիվանդանոց է ընդունվել մահացած վիճակում, իսկ վերջինիս 19-ամյա քույրը ժամը 19։00-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի 3-րդ փողոցում գտնվող տունը գազիֆիկացված չի եղել, սակայն տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ, որին միացված ռետինե խողովակով գազը տեղափոխվել է դեպի տան խոհանոց. այնտեղ գործել է գազային այրման ջրատաքացուցիչ և գազօջախ, իսկ ծխատար և օդատար ուղիներ ընդհանրապես առկա չեն եղել։ Դեպքի վայրի զննության մասնակից, գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ խոհանոցում առկա է գազի արտահոսք։    

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 27-ի գիշերը կնվազի ևս 3-5 աստիճանով

Հաջորդը

ԱԱԾ-ն բացահայտել է կոռուպցիոն ներգրավվածության դեպքեր

Առնչվող նյութեր
Դիտել

«Խաղաղապահներին քննադատելը գործին չի օգնում». Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Լաչինի միջանցքի խնդրին և ՌԴ խաղաղապահների դերակատարությանը։  «Ռուսաստանին և ռուսաստանցի խաղաղապահների…
Դիտել

Նորից մոտենում ենք տագնապալի իրավիճակի. ՀՀ վարչապետ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչպես սպասվում էր, Հայաստանում մոտենում է կովիդի համավարակի հերթական ալիքը: Նա…
Դիտել

Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կրկնակի հարկումը բա­ցա­ռելու մասին հուշագիր է կնքվել

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության գործերի հավատարմատար Սթեֆան Կլյոտցլին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ստորագրել են…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share