Ձեր շնորհիվ կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու. Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչու­թյանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել և ցուցաբերած անձնվեր աշխատանքի համար շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին ու առողջապահական համակարգի ներկայացուցիչներին:

Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է.

«Այս արարողությունը թերևս պետք է տեղի ունենար շատ ավելի վաղ: Սակայն համավարակը և պատերազմն իրենց հետևանքներով շատ ու շատ ծրագրեր խառնեցին: Բայց ո՛չ COVID-ը, ո՛չ էլ պատերազմը չկարողացան ազդել ձեր առաքելության վրա: Ավելի ճիշտ, դրանք ավելի ընդգծեցին ձեր կարևոր ներկայությունը մեր բոլորի կյանքում:

Ձեր շնորհիվ կրկին կյանքեր փրկվեցին՝ առաջնագծում և դրանից հեռու, հիվանդանոցում, հոսպիտալում, ռազմի դաշտում, շատ տարբեր պայմաններում: Դուք այսօր էլ կյանքեր եք փրկում՝ մեր տղաների և աղջիկների կյանքերը…

Ձեզնից ոմանք ու ձեր գործընկերները միաժամանակ թե՛ համավարակի դեմ էին պայքարում, և թե՛ պատերազմական գործողությունների կիզակետում էին: Մենք բոլորս գիտենք դրա մասին և շատ բարձր ենք գնահատում:

Ցավոք, համավարակն ու պատերազմը չխնայեցին նաև ձեր շատ գործընկերների: Նրանք նվիրաբերեցին իրենց կյանքը հանուն մեկ ուրիշ կյանք փրկելու՝ ծանոթ ու անծանոթ կյանք, զինվորի կյանք, երեխայի ու մեծահասակի կյանք…

Սիրելի բուժաշխատողներ,Դուք ունեք տարբեր կենսագրություններ, անցել եք կյանքի տարբեր ճանապարհներ: Բայց ունեք միավորող մի ընդհանրություն՝ բոլորդ մարդկային կյանք եք փրկում, այս բառի ամենաուղիղ իմաստով: Ձեր մասնագիտական գործունեությունը պայքար է հանուն մարդկային կյանքի և առողջության:Այդ պայքարի ընթացքում դուք հաճախ նույնիսկ մոռանում եք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր հարազատներին: Եւ ձեր միակ հարազատը դառնում է ձեր հիվանդը, իսկ ձեր միակ մտահոգությունը՝ նրան փրկելը, նրան օգնելը, նրան առողջացնել: Վստահ եմ՝ դուք շնորհակալության ու երախտագիտության բազմաթիվ խոսքեր եք ստացել և շարունակելու եք ստանալ: Ես ի սրտե միանում եմ դրանց:

Շնորհակալ եմ բոլորիդ ու յուրաքանչյուրիդ՝ ձեր աշխատանքի, ձեր սրտացավության, ձեր նվիրվածության, ձեր հոգատարության համար: Իհարկե, որևէ գնահատական ու խոսք չի կարող համարժեք լինել այն ամենին, ինչ դուք արել եք և անում եք այսօր: Շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում առողջություն, խաղաղություն և ամենայն բարիք: Առողջ եղեք, որ առողջ լինենք բոլորս: Աստված պահապան մեր երկրին ու նրա զավակներին, ձեզ, ձեր ընտանիքներին ու հարազատներին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արա Այվազյանն ընդունել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին

Հաջորդը

ՀՀ նախագահն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են հետպատերազմյան խնդիրները

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում բեռնատարը բախվել է Ասկերանի երթուղային ավտոբուսին․ կա 9 տուժած

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ին ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում, միաժամանակ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում…
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 29 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 26-28-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share