Ճնշումները նաև միութենական պետության մասով են, ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական պատասխան. Գրիգորյան

Ալիևի վերջին հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից, որն ասում էր, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում և հարձակվում էր հարևան պետությունների վրա։

Այս մասին Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանը  ճնշումներ նաև միութենական պետության մասով է ստանում, ըստ նրա՝ ՀՀ ժողովրդավարությունը դիմադրում է և ստանում ռազմական տեսքով ճնշումներ:

«Միութենական պետությունը ամբողջովին սուվերենության խախտումն է։ Հայաստանի օրակարգում միութենական պետության մեջ մտնելու օրակարգ չկա։ Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացները սահմանափակում են այդ հարցը քննարկելու հնարավորությունը։

Հայկական կողմը միշտ էլ կառուցողական է եղել, նաև պատերազմից հետո, ամբողջ 2 տարվա ընթացքում։

Երևանը որևէ քայլ չի արել, որ ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական ճգնաժամ ստեղծվի։ Հայկական կողմն ակնկալում է, որ Լաչինի միջանցքը հնարավորինս արագ կբացվի։ Ամբողջ միջանցքը ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ է»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Նա հավելել է, որ այժմ ստեղծված  ճգնաժամի պատասխանատուն Ադրբեջանն է, այն լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, որովհետև նա լիազորված է դա անել նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն։ Ախ քարտուղարի խոսքով՝ «Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին»։

«Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։  Ճգնաժամի դրդապատճառը սա է։

ՌԴ հետ հարաբերությունները պայմանագրային են, մենք շարունակելու ենք քայլեր ակնկալել, բայց եթե չլինեն այդ քայլերը, հարցեր կառաջանան, թե ինչու։

Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է։ Այս պահին ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նոր և ինքնատիպ նախագծեր «ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ընկերությունից (տեսանյութ)

Հաջորդը

Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Առնչվող նյութեր
Դիտել

Տաք օդի ալիքը Հայաստանի տարածքում կընդհատվի՝ իր տեղը զիջելով Սև ծովից մոտեցող ցիկլոնին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-14-ը շրջանների զգալի մասում՝ հատկապես կեսօրից հետո, սպասվում են ամպրոպային բնույթի…
Դիտել

Արցախում շարունակվում է պայթյունավտանգ առարկաների հայտնաբերումն ու ոչնչացումը

Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ զորախմբի սակրավորները շարունակում են աշխատանքն Արցախում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ, այս մասին…
Դիտել

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ 4 հիվանդ Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից չորս հիվանդներ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share