ՃՇՀԱՀ-Ն համախմբում է ոլորտի գլխավոր դերակատարներին

Նոյեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի ունեցավ  ոլորտային հինգ գլխավոր գործընկեների միջև գործակցության հուշագրի ստորագրման արարողություն. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ի դեմս Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի` ի դեմս ռեկտոր Եղիազար Վարդանյանի, «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ՝ ի դեմս նախագահ Գուրգեն Գրիգորյանի, «Հայաստանի շինարարների միություն ՀԿ, ի դեմս նախագահ Գագիկ Գալստյանի, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ՀԿ, ի դեմս նախագահ, Մկրտիչ Մինասյանի:

Հուշագիրը նախատեսում է ՀՀ օրենսդրության և ստորագրող կողմերի իրավասությունների սահմաններում գործակցություն՝ քաղաքաշինության բնագավառի զարգացման, մասնագետների կրթության, կադրերի շարունակական մասնագիտական զարգացման, որակավորման բարձացման, հնարավորությունների ու փորձառության շրջանակում: 

Մինչ հուշագրի ստորագրման բուն արարողությունը ՃՇՀԱՀ ռեկտորի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին համալսարանի լաբորատորիաներում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանն ու հնարավորություններին, մատուցվող ծառայություններին։ 

Ստորագրման հանդիսավոր արարողությանը հաջորդեց ոլորտի արդիական հիմնախնդիրներին և հուշագրի նպատակներից բխող համատեղ անելիքներին վերաբերող կլոր սեղան քննարկումը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մատաղիսում hայտնաբերվել է 1 աճյուն

Հաջորդը

Ընթացքի մեջ է Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շինությունների ապամոնտաժումը

Առնչվող նյութեր
Դիտել

Նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը

Ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված սահմանային իրավիճակի հետ կապված՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Նիկոլ…
Դիտել

Այս պահի դրությամբ հակառակորդի կրակը լռեցված է.ՊՆ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 19:40-20:00-ն, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ են բացել հայ-ադրբեջանական…
Դիտել

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share