ՃՈ տեսուչները 5-10 հազար դրամ կաշառքներ են վերցրել

ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչների կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՃՈ տեսուչներ Ն. Թ.-ն և Ռ. Ն.-ն, Արագածոտնի մարզի տարածքում ծառայություն իրականացնելիս, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված, մասնավորապես՝ սահմանված երթևեկության առավելագույն արագությունը գերազանցած 14 վարորդների և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող մեկ վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ չկազմելու դիմաց վերջիններից որպես կաշառք պահանջել և ստացել են 5.000-10.000-ական ՀՀ դրամ: Մի շարք դեպքերում էլ վարորդների կողմից փաստացի կատարված՝ առավել խիստ վարչական պատասխանատվություն ենթադրող խախտումներն արձանագրելու փոխարեն ՃՈ տեսուչները նրանց վերաբերյալ կազմել են մեղմ իրավախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող արձանագրություններ:

Վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար Ն. Թ.-ին և Ռ. Ն.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (15 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ):

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զգալի առաջընթաց է գրանցվել հաղորդակցությունների ապաշրջափակման բանակցություններում. Փաշինյանը՝ Միշուստինին

Հաջորդը

Քաղաքացին պարեկին 20.000 դրամ կաշառք է առաջարկել. հարուցվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Պատարագը Սուրբ Գայանե վանքում

Հունվարի 5-ին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության բերկրալի տոնի առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին…
Դիտել

Առաջարկվում է պատերազմում զոհված զինվորների եղբայրներին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից

Կառավարությունը հավանության է արժանացրել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի…
Դիտել

ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանում քրեական գործերի բացումը ՄՔԴ պաշտոնյաների դեմ

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի Քննչական կոմիտեի կողմից Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) պաշտոնյաների դեմ քրեական գործեր հարուցելը։ Այս մասին…
Դիտել

Երևանի մոտիվացիան պետք է բացատրվի ու գնահատվի Երևանի կողմից. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հարց է ստացել լրագրողից, թե ինչպես է ընկալվում Երևանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share