Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողո՞վ, թե՞ քաղաքական ծաղրածուների հավաքատեղի

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը խորհրդարանական կարևոր կառույցներից մեկն է, սակայն այն ինչ կատարվեց այսօր այդ հանձնաժողովում՝ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտին առնչվող գործառույթ էր, այլ ծաղրածուների մասնագիտական փորձարկում, կամ ավարտական քննություն, որը կարելի է ասել «գերաազանց» հանձնեցին։

Ազգային ժողովում այսօր քննարկել են Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը։ Էդգար Ղազարյանը ՄԻՊ թեկնածու է առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից։ Այն ընդդիմության, որը վերջին տարիներին համարվում է քաղաքական ծաղրածուների գլխավոր մատակարարը։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը նշանակությունը կորցրել, երբ այդ կառույցի նախագահությունը վստահվեց նախկին հեղափոխական, իսկ այսօր արդեն հակահեղափոխական գործչի։ Մի գործչի, որն այսօր լռում էր, երբ Էդգար Ղազարյանը հայտարարում էր․ «2018 թվականին տեղի է ունեցել ադրբեջանաթուրքական հեղափոխություն»։ Իր Լռությամբ Թագուհի Թովմասյանը փաստացի համաձայնվում էր, որ ժամանակին ինքը ևս ժամանակին եղել է «ադրբեջանաթուրքական հեղափոխության» մի մասնիկը։

Այս հանձնաժողովն այսօր ցույց տվեց, որ ոչ թե մարդու իրավունքների պաշտպանություն ու հանրային հարցերի բարձրացման, այլ քաղաքական ծաղրածուների ինքնադրսևորման հարթակ է։

Մարդու իրավունքներն ու հանրային հարցերը՝ մեր երկրում վաղուց դարձել են քաղաքական «կլոունների» շահերի զոհը։ Երբ քաղաքական դաշտը զբաղեցնում են գաղափարազուրկ ուժերն ու գործիչները՝ ակտիվանում են քաղաքական ծաղրածուները։

Ազգային ժողովում մեկնարկել են ՄԻՊ թեկնածուների առաջադրման գործընթացը, կամ այս պարագայում ճիշտ կլինի ասել՝ կրկեսը, որի ամբողաջական խաղացանկը դեռ չի սպառվել։

Անշուշտ, յուրաքանչյուր մարդ իրավունք ունի հավակնելու ցանկացած ընտրովի պաշտոնի, սակայն  այստեղ հարցն այն է, թե տվյալ մարդն ինչ նպատակ է հետապնդում՝ ծառայել հասարակությա՞նը, թե՞ հասարակությանը դարձնել իր նախաձեռնած կրկեսի մասնակից։

Էդգար Ղազարյանը, ով հավակնում էր վարչապետի պաշտոնին, իսկ հիմա էլ ուզում է դառնալ ՄԻՊ՝ ըստ էության շարունակում է ծաղրել իրեն առաջադրած ուժերին՝ խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին։ Թեպետ հաշվի առնելով ընդդիմության որդեգրած ռազմավարությունը՝ Ղազարյանի ծաղրանքից ընդդիմությունը թուլացել և հաճույք է ստանում։

Հեղինակ՝ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռումինիայի Պատգամավորների պալատում հայ գեներալ Հակոբ Զատիկին նվիրված ցուցահանդես է բացվել

Հաջորդը

Արարատ Միրզոյանը և Նիկոլաե Չուկան մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի վերաբերյալ

Առնչվող նյութեր
Դիտել

Կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգությունների կասկածանքով ձերբակալվել է ևս 2 մասնակից, տուժել` 42 ոստիկան և քաղաքացի

Սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու, զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու դեպքերի…
Դիտել

Հայաստանում ռուսական ամեն կարգի ներկայություն ժամանակավրեպ ու վտանգավոր է. Շիրինյան

ՔԺԿ նախագահ Լևոն Շիրինյանի գրառումը. «Եվ այսպե’ս.Հայ կոլլաբորացիոնիստների/թշնամու հետ համագործակցողների, Ղարաբաղյան կլանի ու հինգերորդ շարասյան ջանքերով և մեր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share