Մարտի 1-ի բացահայտումն իշխանությունների օրակարգից դուրս չի եկել․Փաշինյան

Մարտի 1-ը բացահայտված է, բայց մեղավորները դեռևս պատժված չեն։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով մարտի 1-ի մեղավորների՝ դեռևս պատժված չլինելու պատճառների մասին, նա նշել է. «Ամենատարբեր պատճառներով, այդ թվում՝ ձեզ հայտնի իրավական մի շարք որոշումներով։ Բայց նաև ասեմ՝ այն, որ մինչև հիմա մարտի 1-ի մարդասպանները հայտնաբերված չեն, դա չի նշանակում, որ այդպես չի լինի։ Ամենամեծ խնդիրներից մեկը հետևյալն է՝ քրեական գործի վարույթներով հիմնավորվել, ապացուցվել է, որ նախաքննությունը 2008թ. մարտի 1-ից անմիջապես հետո ոչ միայն ջանք չի գործադրել, որ տեղի ունեցած հանցագործությունը բացահայտվի, այլև բոլոր հնարավոր ջանքերը գործադրվել են, որ բացահայտումը կամ դժվար լինի, կամ անհնար դառնա։ Միայն մի դրվագ հիշեցնեմ՝ այստեղից հավաքված պարկուճները հետագայում քրեական գործի շրջանակներում փոխվել էին՝ իրական պարկուճները փոխարինվել էին այլ պարկուճներով»։

Փաշինյանը հիշեցրել է՝ քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ ջոկատներ են կազմվել, ապօրինի վճարումներ արվել, և դա արվել է բանակի հովանու ներքո։

Նա շեշտել է, որ մարտի 1-ի բացահայտումն իշխանությունների օրակարգից դուրս չի եկել։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՇՄ նախարարն այցելել է ձկնաբուծական տնտեսութուններ

Հաջորդը

Հունաստանում բախվել են ուղևորատար և բեռնատար գնացքները․ կան զոհեր (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարների հանդիպումը

Փետրվարի 28-ին Ժնևում ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել…
Դիտել

Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023թ. ապրիլի 10-ին ՀՀ վարչապետի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր կատարվող այցի ընթացքում ժամը 13:15-ի սահմաններում…
Դիտել

ՀՀ նախագահը և Կորեայի դեսպանն անդրադարձել են նոր ատոմակայանի կառուցման հնարավորություններին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջան Հո-Ջինը…
Դիտել

Մենք խստորեն դատապարտում ենք այս սադրիչ պահվածքը․Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը կրակ է բացել Հայաստանի ինքնիշխան տարածքում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share