Մգեցված ապակիների օրենքը կտարածվի նաև ծառայողական ավտոմեքենաների վրա

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ մգեցված ապակիների համար տուգանք նախատեսող օրենքը եղել է շատ ավելի վաղ, բայց չի գործել համապատասխան սարքեր չունենալու պատճառով։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում նա նշել է, թե օրենքը գործելու է առանց բացառության. «Այս օրենքը որևէ բացառություն չունի, ազդում է նաև ծառայողական ավտոմեքենաների վրա։ Կա ԵԱՏՄ համապատասխան ակտ, որին միացել է Հայաստանի Հանրապետությունը, և ընդունելի է համարում մգեցվածության ստանդարտ չափը։ Մենք ավելի վաղ ունեինք օրենքը, սակայն չունեինք հստակ ստանդարտացված սարքեր, որոնք թույլ կտային կողային ապակիների լուսաթանցելիության աստիճանը ստուգել։ Նորմա՞լ կլիներ, եթե մեր ծառայողները տուգանեին մգեցվածության մասին սուբյեկտիվ կարծիք ունենալով։ Մենք հստակ ապացուցահեն փաստ չունեինք, որ ցույց կտայինք քաղաքացուն և կունենայինք այնպիսի ակտեր, որոնք հիմնված կլինեին սուբյեկտիվ ընկալումների վրա»։

Նրա խոսքով՝ Ոստիկանությունը սարքերը ձեռք է բերել բարեփոխումների շրջանակում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սպասում ենք Ալիևի և Փաշինյանի հետ քննարկումների շարունակությանը Քիշնևում․ Միշել

Հաջորդը

Կոկաինի գործով հետախուզում է հայտարարվել Միհրան Պողոսյանի նկատմամբ. ԱԱԾ

Առնչվող նյութեր
Դիտել

Հերթական երկրաշարժը Իրանում. ցնցումները զգացվել է ՀՀ երեք մարզերում

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակվ ժամը 17:51-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:51-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության…
Դիտել

Շուշի, Հադրութ քաղաքներից տեղահանվածների համար Ստեփանակերտում շենք է կառուցվում

Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող 108 բնակարանից բաղկացած շենքը նախատեսվում է շահագործման հանձնել…
Դիտել

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի…
Դիտել

Հայկական շարժումը Մակրոնին կոչ է արել արտաքսել ադրբեջանցի դիվանագետներին

Ֆրանսիայի «Հայկական շարժումը» կոչ է անում հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիա արտաքսել ադրբեջանցի դիվանագետներին և իր լիակատար աջակցությունն…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share