«Մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը». Միրզոյան

Աստանայում հանդիպել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը Լավրովը ասել է. «Մենք այսօր ցանկանում ենք քննարկել, թե ինչպես են ընթանում գործերը Ադրբեջանի հետ ձեր բանակցություններում: Ես գիտեմ, որ վերջերս Եվրոպայում շփումներ են եղել, լրատվամիջոցները լի են տարբեր ասեկոսեներով և ենթադրություններով: Իհարկե, կարևոր կլիներ այսօր դիտարկել, թե էլ ինչ կարող ենք անել, որպեսզի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երեք եռակողմ հայտարարությունները ավելի արագ կյանքի կոչվեն»։ 

Լավրովը նաև նշել է, որ հարաբերությունների նորմալացման համար արդեն շատ բան է արվել, այդ թվում՝ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերում, կան սահմանազատման «ուրվագծեր»։

Արարատ Միրզոյանն էլ իր խոսքում նշել է, որ բազմաթիվ հարցեր կան, որոնց վերաբերյալ Երևանը ցանկանում է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումը. «Մենք լիովին հավատարիմ ենք մեր պետությունների ղեկավարների եռակողմ հայտարարություններին, բարձր ենք գնահատում նախագահ Պուտինի և Ռուսաստանի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման գործում: Դրան զուգահեռ, մենք տեսնում ենք, որ ադրբեջանական ախորժակը միայն աճում է։ Խոսքը միայն Լեռնային Ղարաբաղի մասին չէ, թեև այնտեղ խնդիրները չեն լուծվել, այլև՝ Հայաստանի ինքնիշխան տարածքների։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, և այստեղ ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը»,- ասել է Միրզոյանը։

«Իրադարձությունները ինտենսիվ են զարգանում, բանակցությունները ընթանում են ակտիվ ռեժիմով, շատ կողմեր ​​կան, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները, մեզ համար շատ կարևոր է իմանալ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցերի շուրջ, մենք ուզում ենք զգալ Ռուսաստանի աջակցությունն ու առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում եռակողմ պայմանավորվածությունների ոգով։ Մենք պատրաստ ենք դրան»,- ընդգծել է Միրզոյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Իրանի ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի սահմանների անխախտելիության հետ կապված դիրքորոշումը . Պապոյան

Հաջորդը

«Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կառաջարկի նոր եռակողմ գագաթաժողով անցկացնել». ՌԴ նախագահի օգնական

Առնչվող նյութեր
Դիտել

Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածում շարունակվում են շինաշխատանքները

Եղանակային պայմաններն այս տարի թույլ են տալիս ձմռանը հանրապետության որոշ տարածքներում շարունակել ճանապարհաշինությունը՝ իրականացնելով հողային աշխատանքներ։ Հյուսիս-հարավ ճանապարհի…
Դիտել

Կրեմլի սեւ-սպիտակը․Գարեգին Չուգասզյան (տեսանյութ)

«Ազգային ժողովրդավարական բեւեռ» շարժման խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանի հարցազրույցը «Ազդագիր» կայքին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների եւ Նիկոլ Փաշինյանի քաղաքական…
Դիտել

Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի որոշմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն անարդար է համարում և առաջարկել է ստեղծել համատեղ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share