Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող. Պեսկով

Մինչև տարեվերջ Ուկրաինայից ռուսական զորքերի դուրսբերման մասին խոսք լինել չի կարող, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել նոր իրողությունները՝ կապված Ռուսաստանի կազմ նոր տարածաշրջանների մտնելու հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

«Այդ մասին խոսք լինել չի կարող», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը կարող է Ուկրաինայից զորքերի դուրսբերումը սկսել մինչև 2022 թվականի վերջ։

«Անհրաժեշտ Է, որպեսզի ուկրաինական կողմը հաշվի առնի այն իրողությունները, որոնք ձևավորվել են այս ամբողջ ժամանակաշրջանում: Այդ իրողությունները վկայում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունը նոր սուբյեկտներ ունի, դրանք հայտնվել են այդ տարածքներում անցկացված հանրաքվեների արդյունքում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը վստահ է, որ, «առանց այս նոր իրողությունները հաշվի առնելու, որևէ առաջընթաց (կարգավորման հարցում) հնարավոր չէ։ Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ ՌԴ-ի իշխանությունները բավականին մեծ միջոցներ են ուղղում նոր տարածաշրջանների վերականգնման համար, դա բացարձակ առաջնահերթություն Է:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին

Հաջորդը

Ադրբեջանն այս քայլով կրակում է իր ոտքին և ապացուցում աշխարհին, որ իր հավաստիացումները պարզապես խոսքեր էին. Էդմոն Մարուքյան

Առնչվող նյութեր
Դիտել

«Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես  կներկայացնի հունիսի 22-ին

Միլան «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես  կներկայացնի հունիսի 22-ին: Այս մասին գրում է Football Italia-ն: Ըստ պարբերականի, Մխիթարյանի աշխատավարձը…
Դիտել

«ՀՀ ՊՆ-ն ի վիճակի է բավարարել բանակի կարիքները». Պապիկյան

Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձել է բանակի կարիքների ու մոբիլիզացիայի…
Դիտել

Կառավարության հաղորդագրությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին

ՀՀ կառավարությունը մանրամասներ է ներկայացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցից։ «Կայացել է վարչապետ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share