Մի կողմ քաշվեք և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմություն․ Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով որպեսզի այս ազգակործան պատուհաս վիճակից մենք դուրս գանք, միակ հնարավորությունը եղել է արտահերթ ընտրությունների ճանապարհով գնալն ու ճգնաժամը լուծելը։

Մարուքյանը այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ նշեց, թե ինչ քայլ է պետք անել այս իշխանությունը փոխելու համար։

«Այս իշխանության էլեկտորատը բաղկացած է երկու սեգմենտից։ Մի սեգմենտը նա է, որ այս իշխանության ջատագովն է, դա մոտավորապես 10-15 տոկոս է։ Մնացած մասը՝ դա 15 տոկոս է, թե՞ 20, թե՞ կձգի մինչև 30 տոկոս, դա նախկին իշխանության անտիձայներն են, որ գալիս է Նիկոլ Փաշինյանին մի բանի համար, որ նրանք չգան։ Հիմա, եթե նրանք ուզում են, որ այս մարդիկ չլինեն, ես պաշտոնական առաջարկ եմ անում Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչև նախկին իշխանության բոլոր ներկայացուցիչներին։ Մի կողմ քաշվեք և մենք այս մարդկանց կդարձնենք մի հատ փոքր քիփլիկ ընդդիմություն՝ իրենց ղեկավար Նիկոլ Փաշինյանով։ Մի կողմ չքաշվեցիք, ձեր դեմ քարոզարշավով գնալու են վերարատադրման ճանապարհով։ Էս մարդկանց ուժ տվողը ձեր դեմ ելույթներն են»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայթյունից վիրավորում ստացած փրկարարի առողջական վիճակը կայուն է

Հաջորդը

Պետք է հատուկ հարաբերություններ ունենալ հատկապես բարեկամների հետ․ ՀՀ նախագահ

Առնչվող նյութեր
Դիտել

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 6-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 43 դեպք, որից…
Դիտել

Պատժամիջոցներն ակնհայտ ազդեցություն կունենան. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Ղազախստանի նախագահը…
Դիտել

Հայաստանն առաջին մեդալը ապահովեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի բռնցքամարտիկներից չորսը մտել է քառորդ եզրափակիչ և պայքարում է մեդալների համար:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share