Մի շարք երկրներից մուտքը Հայաստան ժամանակավորապես կսահմանափակվի. Անահիտ Ավանեսյան

COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ՝ ըստ նախարարի ռաջիկայում մահվան դեպքերը եւս կնվազեն:

Նոր «Օմիկրոն» շտամով պայմանավորված մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի:

«Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք տարբերվում են նախորդներից տարածման ակտիվությամբ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում հայտնաբերված «Օմիկրոն» շտամն ունի փոխակերպման բարձր աստիճան. այն 50 մուտացիա է կրում, որից 30-ը` սպայկային սպիտակուցում», – նշել է նախարարը։

Նախարարը նշել է նաեւ, որ նոր շտամով պայմանավորված ժամանակավորապես կսահմանափակվի մուտքը Հայաստանի Հանրապետություն մի շարք երկրներից` Հարավային Աֆրիկայի Հանարպետությունից, Բոտսվանայի Հանրապետությունից, Լեսոթոյի Թագավորությունից, Նամիբիայի Հանրապետությունից, Զիմբաբվեի Հանրապետությունից, Մոզամբիկի Հանրապետությունից, Մադագասկարից և Տանզանիայից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արման Թաթոյանն աշխատակազմով մեկնել է Սյունիք

Հաջորդը

Շահագործման է հանձնվել 254 Մվտ հզորությամբ նոր էլեկտրակայան

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշում է 5 ամյակը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նշել է ստեղծման հնգամյակը։ Միջոցառման ընթացքում ամփոփվեց 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքն ու 44-օրյա պատերազմից հետո ԶԱՀ-ի առջև ծառացած…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share