Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների գործակցությանը վերաբերող հարցեր

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ունեցել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է խորհրդարանի ղեկավարին ութերորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի առթիվ՝ նշելով, որ պետության համար պատասխանատու ու դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովն իր գործունեությամբ կնպաստի մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների ու խնդիրների լուծմանը:

Համակարծիք լինելով, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովին վերապահված է մեծ դերակատարություն, և սպասվում է բավականին ծավալուն աշխատանք, զրուցակիցները կարևորել են խորհրդարանի ակտիվ գործունեությունն ինչպես օրինաստեղծ ոլորտում, այնպես էլ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում:

Նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը քննարկել են նախագահական և խորհրդարանական ինստիտուտների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարանդայում հայտնաբերվել է եւս մեկ աճյուն

Հաջորդը

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա բանտարկության

Առնչվող նյութեր
Դիտել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 83 նոր դեպք

Մայիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219353 դեպք, որոնցից 205200-ն` առողջացած, 4249-ը` մահվան ելքով:…
Դիտել

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 15-ին կայցելեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսիայի է…
Դիտել

Արցախի ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից տեղահանված ընտանիքներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթ համայնքից Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած տեղահանված ընտանիքներին: Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր…
Դիտել

ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու ՀՀ ինքնիշխան տարածքում. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին. Հարց. Պրահայում քառակողմ հանդիպումից հետո ընդունվել է հայտարարություն, ըստ որի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share