ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոլոմինան այս մասին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ներկայացնելով Բրյուսելում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման արդյունքները:

«Հաճելի էր Բրյուսելում հանդիպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Մենք քննարկեցինք իրավիճակը տարածաշրջանում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններում առկա իրավիճակը Ժնևում արտաքին գործերի նախարարների կիրակնօրյա հանդիպումից հետո: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է Կոլոմինան:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Լևոն Տեր-Պետրոսյանի դատողություններն անընդունելի են․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

Հաջորդը

Արարատ Միրզոյանի հրավերով Ռաֆայել Գրոսին կայցելի Հայաստան

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են կտրուկ ավելացնել առևտրի ծավալները

Երևանում մեկնարկել է հայ-հնդակական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Այդ նպատակով է Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության…
Դիտել

ԱՄՆ–ը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի փակմամբ,, հատկապես առևտրային, մարդասիրական և մասնավոր տեղաշարժի համար»,– հայտարարել է…
Դիտել

ՀՀ ԱԳՆ ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած անմարդկային ահաբեկչության մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share