Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են կտրուկ ավելացնել առևտրի ծավալները

Երևանում մեկնարկել է հայ-հնդակական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը: Այդ նպատակով է Հայաստան է ժամանել Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանը:

Հնդկաստանի հետ հարաբերությունների հանակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արատքին քաղաքականության գերակայություններից է: Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում հայտարարեց արըտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Հնդկաստանն իր կենսունակ ժողովրդավարությամբ և դինամիկ տնտեսությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցում բազմաթիվ ոլորտներում: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի  կայունացնող գործունեությունը համաշխարհային ցնցնումների այս ժամանականերում: Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստանի և Հնդկաստանի ապրանքաշրջանառությունը: 2021  թվականին այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար: 2016 թվականի մոտ 21 միլիոն դոլարի համեմատ: Իհարկե այս թվերը դեռ չեն արտացոլում մեր երկկկողմ առևտրատնտեսական գործակցության ամբողջ ներուժը: Մենք ակնկալում ենք առևտրի ծավալների կտրուկ ավելացում»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Այսօր կայացել է նաև Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմանի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առանձնազրույցը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել միջազգային կառույցների շրջանակներում  համագործակցության էլ ավելի ամրապնդման հնարավորությունների շուրջ։

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի: Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների շուրջ: 

ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական լուծման հասնելու գործում և գոհունակություն հայտնել հնդկական կողմի դիրքորոշման կապակցությամբ՝ ի աջակցություն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացին:

Արարատ Միրզոյանը նաև վերահաստատել է Հայաստանի սատարումը Հնդկաստանին՝  Ջամմուի և Քաշմիրի հարցում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 1-ից 4-ը

Հաջորդը

Այսօր հայ մեծ դերասան Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Առնչվող նյութեր
Դիտել

Սա տոն է օտարության մեջ ապրող մարդկանց համար․ Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայկական ապրանքների տոնավաճառը

Երկու օր շարունակ՝ դեկտեմբերի 10-ին և 11-ին, Գլենդելի Սիվիք Աուդիտորիումում տեղի է ունեցել «Buy Armenian» ընկերության Ամանորի սպասումով…
Դիտել

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի առաջարկությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել և մեկնաբանել Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկությունը։ «Ադրբեջանի և…
Դիտել

Կասեցվել է տուֆի արդյունահանումը. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «Առաքել-Սիմոն» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, ընկերությունը գործունեությունն…
Դիտել

Ջրասուզական պարապմունքներ՝ Սարսանգի ջրամբարում

Ջրասուզական հերթական պարապմունքներն է անցկացվել Սարսանգի ջրամբարում։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Գործնական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share