ԱՄՆ–ը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի փակմամբ,, հատկապես առևտրային, մարդասիրական և մասնավոր տեղաշարժի համար»,– հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը։

Նրա խոսքով, նման մարդասիրական փոխադրումների դադարեցումը վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խաթարում ջանքերը, որոնք ձեռնարկվել են խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդման համար: «Սա վատթարացնում է հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղության գործընթացում վստահության ձևավորման ջանքերը։ Հորդորում ենք Ադրբեջանի կառավարությանը վերականգնել միջանցքի անարգել անցումը։ Տեղյակ ենք նաև, որ այսօր ՄԱԿ ԱԽ-ն հավաքվելու է քննարկելու Լեռնային Ղարաբաղի հարցը, և ակնկալում ենք հավելյալ քննարկում այնտեղ նույնպես»:

Խոսելով ՄԱԿ ԱԽ–ում ԼՂ հարցով քննարկման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին, Պատելն ասել է․ «Ես չեմ պատրաստվում առաջ անցնել հանդիպումից։ Սակայն մենք հետևողականորեն ընդգծել և կրկնել ենք այն փաստը, որ ուղիղ երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար, և մենք կարծում ենք, որ ցանկացած գործողություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովուրդներին, բարի և դրական քայլ կլինի դեպի առաջ»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում սովամահության դեպք է արձանագրվել

Հաջորդը

Ադրբեջանը ստում է, ՀՀ քաղաքացիներն ապօրինի անցակետով չեն տեղաշարժվում. Արցախի պետնախարար

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու. Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը իր տարածքով միջանցք չի տալու։ «Մենք մեր…
Դիտել

Ադրբեջանի և Արցախի միջև բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն փոխվստահության մթնոլորտում. Արթուր Թովմասյան

«Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև».ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է Արցախի Հանրապետության 1-ամսյա…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share