Ադրբեջանը ստում է, ՀՀ քաղաքացիներն ապօրինի անցակետով չեն տեղաշարժվում. Արցախի պետնախարար

ՀՀ քաղաքացիները ապօրինի անցակետով անարգել չեն տեղաշարժվել: Այս մասին հայտարարել է ԼՂ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը եւ ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տեւող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառեւանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաեւ թուրքական լրատվամիջոցները, այդ մասին ահազանգում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Իրականում սակայն «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից եւ նրանց տրանսպորտային միջոցներով: Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել՝ հերթական բեմականացման նպատակով: 

Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ եւ ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»,- նշել է նա։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ–ը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը

Հաջորդը

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն հայտնել է զոհված զինծառայողի անունը

Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողն է՝ Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003թ.): Հայաստանի Հանրապետության…
Դիտել

Ռուսական ավիաընկերությունները Թբիլիսիից թույլտվություն են խնդրել դեպի Վրաստան թռիչքներ սկսելու համար

Ռուսական ավիաընկերությունները դիմել են Վրաստանի էկոնոմիկայի նախարարության Քաղաքացիական ավիացիայի գործակալությանը՝ դեպի հանրապետություն թռիչքներ սկսելու թույլտվության համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը…
Դիտել

Ընթացիկ ռազմական գործողությունն ավելի է վատթարացնելու իրավիճակը. Կլաար

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. «Ողբերգական լուրեր ենք ստացել այսօր ականների…
Դիտել

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share