Նիկոլ Փաշինյանը՝ Բրյուսելի եռակողմ հանդիպման մասին

Հայաստանի  համար սկզբունքային նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը. այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ հայկական կողմի պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա: Կառավարության նիստի ընթացքում՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հանդիպման արդյունքներում 2 հարցի վերաբերյալ կայացվել է որոշում: Առաջինը՝ երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանգրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ: Սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները և հարցերը պետք է իմի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրեն»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց՝ հայկական կողմը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, այս գործընթացում էական է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավվածությունը, և պետք է շարունակել աշխատել այդ ուղղությամբ: Բրյուսելում քննարկվել է նաեւ Արցախի Փառուխ գյուղի շուրջ տեղի ունբեցած իրադարձություններին: Սակայն ըստ Փաշինյանի, այդ քննարկումները չեն հանգեցրել միասնական գնահատականի:

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունեն ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխիքները, նրանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի ճշգրտումը: Այս հարցերը ընդգրկված են խաղաղության օրակարգի վերաբերյալ մեր պատասխաններում և պետք է դառնան բանակցությունների առարկա»,-ասաց վարչապետը:

Բրյուսելի հանդիպման հաջորդ որոշումը վերաբերում էր մինչև ապրիլի վերջ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու մասին էր: Վարչապետի խոսքով այդ հանձնաժողովը կունենա կրկնակի մանդատ՝ դելիմիտացիայի եւ սահմանի երկայնքով անվտանգության և կայունության ապահովման:

«Այս թեմայով քննարկումները, այդ թվում ՌԴ-ի միջնորդությամբ, տեղի են ունենում շուրջ 1 տարի: Եվ ի վերջո այդպիսի կոմպրոմիսային որոշման հանգեցինք: Գիտեք, որ ՀՀ տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են: Այս հարցերը պետք է լուծվեն բանակցությունների արդյունքներով, բնականաբար դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա»,-ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանը, այս հարցում Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

«Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուր սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է:  Այս արձանագրմամբ սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,-ասաց վարչապետը:

Գնահատելով Բրյուսելի եռակողմ հանդիպումը Նիկոլ Փաշինյանը նշեց՝ առաջ շարժվելու համաձայնություն է ձեռք բերվել: Ըստ վարչապետի՝ հետևողականորեն շարունակելու են առաջ տանել երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մոսկվան դրական է գնահատում Երևանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագիրը

Հաջորդը

Կայացավ Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքների միջազգային մրցույթը

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախում ռուս խաղաղապահները շարունակում են վերահսկել հրդադարի ռեժիմը

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ, ինչպես նաև…
Դիտել

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները կքննեն հուլիսի 9-ին

Սահմանադրական դատարանը հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող 4 քաղաքական ուժերի դիմումները կքննարկի հուլիսի 9-ին։ Հաշվի…
Դիտել

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել: «Մեկ տարի առաջ՝ 2020 թ.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share