Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առիթով:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա առթիվ՝ նշանակալից տոնի, որն ընդգծում է ռուսաստանյան ժողովրդի խորը նվիրվածությունը պետականության ակունքներին:

Հայաստանի և Ռուսաստանի՝ ժամանակի փորձառությունն անցած և հարուստ պատմություն ունեցող դաշնակցային հարաբերությունները վերջին երեսուն տարիների ընթացքում հասել են որակական նոր մակարդակի։ Մեր երկրների ակտիվ և արդյունավետ փոխգործակցությունն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային օրակարգի հարցերի շուրջ ընդգծում է մեր ժողովուրդների միջև փոխշահավետ հարաբերությունները խորացնելու մեր ընդհանուր մտադրությունը՝ փոխադարձ հարգանքի և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա։

Վստահ եմ, որ Հայաստանը և Ռուսաստանը, հետևողականորեն զարգացնելով կառուցողական կապերը, կշարունակեն բազմաբնույթ համագործակցության առաջանցիկ զարգացումը, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման նպատակով։

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Օգտվելով առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ տոնի առթիվ և մաղթել քաջառողջություն և անսպառ եռանդ, իսկ ՌԴ եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը չի կայանա Հայաստանում. ընտրվել է Բահրեյնը

Հաջորդը

Դիլիջանի նախկին համայնքապետի որոշմամբ օտարվել են օտարման ոչ ենթակա հողերը. հարուցվել է քրեական վարույթ

Առնչվող նյութեր
Դիտել

ՄԻՊ մշտադիտարկում Տավուշի մարզում

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար,…
Դիտել

Ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել է դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 7- ին, ժամը 12:10-ի սահմաններում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն…
Դիտել

Սպանություն նախապատրաստելու, գործով երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու,…
Դիտել

Երևանի և մի քանի մարզերի ճանապարհների առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց

Դեկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված՝ Երևանում, Արարատում, Արմավիրում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share