Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բուլղարիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին պաշտոնում ընտրվելու առթիվ:

Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Բուլղարիայի Հանրապետության վարչապետի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ պաշտոնավարման ընթացքում Ձեր նպաստը կբերեք հայ և բուլղար ժողովուրդների միջև ընդհանուր արժեքների, մշակութային մտերմության և պատմական բարեկամության վրա ամուր հիմնված մեր միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ անսպառ եռանդ և հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելությունում, իսկ Բուլղարիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հաջորդը

Ավարտվեց միաբանական համագումարը. միաբան հայրերը հանդես են եկել հայտարարությամբ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայտնի է «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին եռյակը

2021թ. ԱԺ արտահերթ ընտրություններում «Հանրապետություն»  կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի Արամ Սարգսյանը։ Կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը կլինի Արտակ…
Դիտել

Վաշինգտոնում ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հաջորդ շաբաթ

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share