Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանդես եկավ մի շարք պարզաբանումներով ՀՀ Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարության հետ կապված, որտեղ շեշտադրվում է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի.

«Համոզված եմ՝ ծանոթ եք Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարությանը: Ընդլայնված կազմով քննարկումների արդյունքում ընդունված այդ հայտարարության մեջ շեշտադրվում էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ եւ հարձակում ձեռնարկելու նպատակ ունի: Արձանագրել էինք, որ նման զարգացումների բավական մեծ հավանականություն կա նաեւ Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս հայտարարությունը, բնականորեն, լրացուցիչ հարցեր է առաջացրել եւ ուզում եմ հանդես գալ մի շարք պարզաբանումներով եւ հիմնավորումներով, որպեսզի թե հայաստանյան եւ թե միջազգային հանրության համար տարածաշրջանում հաստատված իրադրությունը առավել պարզ լինի»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում, այնպես էլ պատերազմից հետո Ադրբեջանը վարում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումը հիմնավորող խոսույթի, բովանդակութան ձեւավորման քաղաքականություն: Ըստ երկրի ղեկավարի՝ Ադրբեջանը նախ դիվանագիտական եւ/կամ հանրային հարթակ է նետում թեզեր, առաջարկություններ կամ մեկնաբանություններ, ապա Հայաստանին մեղադրում է այդ թեզերին, առաջարկություններին կամ մեկնաբանություններին կամ չարձագանքելու կամ ապակառուցողական կերպով արձագանքելու կամ դրանք մերժելու մեջ, ապա Հայաստանին վերագրում է ինչ-որ խոստումներ, բանահյուսում է ինչ-որ պայմանավորվածություններ:

«Հետո այս խոսույթի համատեքստում Հայաստանին վերագրում է ապակառուցողականություն, մերժողականություն, խոստումները չկատարելու, պայմանավորվածությունները չպահելու գործելակերպ, այս մեղադրանքի վրա կառուցում ագրեսիվ հռետորաբանություն, որին հաջորդում են ագրեսիվ գործողություններ, որոնք արդարացվում են արդեն վերը նկարագրված խոսույթով ու բանաձեւումներով: 

Բազմիցս կրկնված այս գործելակերպը շարունակվում է նաեւ հիմա եւ ակնհայտ է, որ Ադրբեջանը դրանով փորձում է Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության դեմ լայնամասշտաբ հարձակման լեգիտիմություն ձեւավորել եւ իմ այսօրվա նպատակը այդ խոսույթի անհիմն եւ ոչ լեգիտիմ լինելը ի ցույց դնելն է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված

Հաջորդը

Նորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի գազամատակարարումը

Արցախ տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Ադրբեջանը քիչ առաջ դադարեցրել է Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Եղանակային նման պայմաններում երկնագույն…
Դիտել

Ակցիա Գյումրիի ռուսական ռազմաբազայի մոտ. կան բերման ենթարկվածներ

«Ազգային ժողովրդավարական բևեռ»-ը ակցիա է անցկացրել Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի դիմաց։ Ոոստիկանությունը փակել էր ռազմաբազայի մուտքերը եւ թույլ…
Դիտել

Սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար. Սեյրան Օհանյան

Անկասկած, ՀՀ-ում և Արցախում այսօր տիրող սահմանային իրավիճակը մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար: Այս մասին այսօր ԱԺ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share