Նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ

2022 թվականի առաջին կիսամյակում նկատվում է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Այսպես, եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տալրվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավել դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։

Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։

Հարկ է նշել նաև, որ 2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թագուհին դուրս եկավ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, որպեսզի պահի պաշտոնը

Հաջորդը

Սյունիքում տեսուչներն ազատել են ցանկապատի մեջ արգելափակված արջի քոթոթին

Առնչվող նյութեր
Դիտել

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր մոտ 14.9 հա տարածքում բռնկված հրդեհները

Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 20 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ…
Դիտել

«Սալուտեմ» ամսագրի 1-ամյակի միջոցառումն ու հյուրերը (լուսանկարներ)

Սաքսոֆոնային երաժշտություն, հմայիչ կանայք ու զրույցներ առողջության մասին. առիթը «Սալուտեմ» ամսագրի 1-ամյակն էր: Օրերս առողջ ապրելակերպի ամսագիրը, որի…
Դիտել

Օլիվեր Վարհեին հուլիսի 8–ին կժամանի Հայաստան

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր…
Դիտել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի աշակերտներ, ուսանողներ,հարգելի մանկավարժներ և ծնողներ,շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share