Ո՞ւմ է սադրում Ալեն Սիմոնյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև, Երևանի կենտրոնում, տեղի ունեցած միջադեպը հասարակական մեծ արձագանք ստացավ։ Հանրության մի մասը մեղադրեց Կանադայի քաղաքացուն, մյուս մասը՝ Ալեն Սիմոնյանին։ Թե ով և ինչ չափով էր մեղավոր այդ միջադեպի հրահրման համար՝ թերևս այդքան էլ կարևոր չէ։ Ուշագրավն այն է, որ հերթական անգամ սկանդալի կիզակետում է հայտնվում Հայաստանի Հանրապետության իշխանության բուրգի երկրորդ դեմքը՝ ՀՀ ԱԺ նախագահը։

Սովորաբար ցանկացած պաշտոնյա պետք է պատրաստ լինի լսելու ցանկացած քննադատություն, երբեմն նաև վիրավորանք ու սուր խոսք։ Հաճախ այդ սուր խոսքն ու վիրավորանքն ասվում է հեռահար նպատակով, որպեսզի այս կամ այն պաշտոնյան ներքաշվի սկանդալի մեջ՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը առաջինը չէ ու դատելով նման միջադեպերի հանդեպ Սիմոնյանի չափից դուրս զգայուն արձագանքներից, այս միջադեպը վերջինն էլ չի լինի։

Ընդհանրապես՝ տպավորություն է, որ Ալեն Սիմոնյանը զբաղվում է ոչ այնքան իր պաշտոնական գործառույթներով, այլ սկանդալների կիզակետում հայտնվելով և դրանով թիրախավորելով ոչ միայն իր անձը, այլև ամբողջ իշխանությունը։ Բացի այդ, Ալեն Սիմոնյանի վարքագծում քիչ չեն նաև տարօրինակությունները, որոնք թերևս մտածելու տեղիք պետք է տան հենց իշխանական թիմի անդամներին։

Վերջին միջադեպից հետո Ալեն ՍԻմոնյանը հայտարարեց, որ իբր հարձակում է եղել նաև վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկատմամբ։ Թե որտեղից նրան այդ տեղեկությունը՝ Ալեն Սիմոնյանը չի մանրամասնել, սակայն հետագայում հենց Աշոտ Փաշինյանը ստիպված եղավ հերքել ԱԺ նախագահին։ Այսպիսով ստացվեց, որ Ալեն Սիմոնյանը չմտածված, իսկ գուցե նաև հենց մտածված նպատակով սկանդալի մեջ ներքաշեց նաև երկրի առաջին դեմքի ընտանիքի անդամին։ Ինչո՞ւ․․․․ Դիտավորությո՞ւն էր, թե՞ ոչ։ Երկու դեպքում էլ՝ ՀՀ ԱԺ նախագահը դրսևորում է պետական գործչին ոչ վայել վարքագիծ և ճիշտ կանի ավելի քիչ ուշադրություն դարձնի մանր ու փողոցային հարցերին և ավելի մեծ ուշադրություն դարձնի՝ պետական հարցերի ու խնդիրների կարգավորմանը։ Ալեն Սիմոնյանը վերջապես պետք է դուրս գա սերիալային կերպարներից և ավելի հարմար տեղավորվի ԱԺ նախագահի աթոռին, որը ավելի լուրջ գործերի համար է։ Եթե իհարկե Սիմոնյանի նպատակը ԱԺ նախագահի աթոռը անլրջացնելը չէ։

Հեղինակ Միքայել Մանուկյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Աշոտի հայտարարությունը

Հաջորդը

Մարտունու շրջանում ականի պայթյունից քաղաքացիական անձ է վիրավորվել

Առնչվող նյութեր
Դիտել

1000 խոշոր հարկ վճարողները կրկնապատիկից ավելի հարկ են վճարել․ ՀՀ վարչապետ

Խոշոր հարկատուների նկատմամբ վարվող հարկային քաղաքականությունը էականորեն փոխվել է: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտարարեց…
Դիտել

Վահե Հակոբյանի կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս…
Դիտել

Քաղաքացին կեղծ ցուցմունք է տվել Առուշ Առուշանյանի դեմ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share