Ուկրաինացի մասնագետը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:

Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը: 

Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։

Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։

Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը ներկայացնող հրաձիգները արծաթե մեդալներն են նվաճել ISSF-ի Գրան Պրիում

Հաջորդը

Ռուբեն Վարդանյանը հրաժարական չի տա

Առնչվող նյութեր
Դիտել

Ուկրաինական մի քանի քաղաքներում պայթյուններ են լսվում

«Ռիա նովոստին» հղում անելով Ուկրաինական լրատվամիջոցներին՝ հայտնում են, որ պայթյուններ են լսվում Կիևում, Կրամատորսկում, Օդեսայում, Խարկովում։ «Հինգշաբթի օրը՝…
Դիտել

Հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին անհատույց կտրամադրվի բնակարան

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող նախագիծը:  2022…
Դիտել

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Լոնդոնի «Չելսին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Ֆրանսիայի չեմպիոնը հաղթահարեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի», արգելքը, իսկ անգլիական ակումբը՝ պայքարից դուրս թողեց պորտուգալական «Պորտուին»։ Փարիզում տեղի…
Դիտել

Արայիկ Հարությունյանը ողջունել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու որոշումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է բարերար Ռուբեն Վարդանյանին։  Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share