Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր մահացել է 121 երեխա

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր մահացել է 121 երեխա, 167 երեխա ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

«Երեխաների հիմնական մասը տուժել է Կիևում՝ 61, Խարկովում՝ 41, Դոնեցկում՝ 40, Չեռնիգովում՝ 32, Նիկոլաևում՝ 24, մայրաքաղաքում՝ 16, Ժիտոմիրում՝ 15, Խերսոնում՝ 15 և Սումում՝ 14 մարզերում»,- ասվում է զեկույցում։

Դատախազության տվյալներով՝ ամենօրյա ռմբակոծությունների ու գնդակոծությունների հետեւանհքով տուժել է 548 ուսումնական հաստատություն, որոնցից 72-ն ամբողջությամբ ավերվել է։

«Ամենածանր իրավիճակը Դոնեցկի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Կիևի, Խերսոնի, Չեռնիգովի շրջաններում է։ Բացի այդ, հակառակորդի կրակից տուժել են ավելի քան 40 մանկական հաստատություններ, այդ թվում՝ բուժհաստատություններ, արվեստի դպրոցներ, մարզական օբյեկտներ, գրադարաններ։

Դատախազությունը հավելել է, որ այս տվյալները վերջնական չեն, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների և ժամանակավոր գրավյալ տարածքներում հրթիռակոծման վայրերը ստուգելու հնարավորություն չկա։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ընդդիմության նախագիծը չընդունվեց

Հաջորդը

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

Առնչվող նյութեր
Դիտել

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 1 ոսկե և 1 բրոնզե մեդալով

«Զվարթնոց» օդանավակայանում այս գիշեր դիմավորել են Հայաստանի հունահռոմեական ոճի  ըմբշամարտի հավաքականին, որը Սերբիայում մասնակցում էր աշխարհի առաջնությանը: Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին, բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանին և հավաքականի մյուս անդամներին դիմավորել են ՀՀ…
Դիտել

Ադրբեջանը հիմնահատակ ավիրել է Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով արձանագրում է, որ ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում, այնպես և հետպատերազմյան շրջանում չեն…
Դիտել

Կապան-Տաթև ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share