Ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ․ Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր ամսից ուսուցիչների աշխատավարձը կարող է բարձրանալ 30, 40 և 50 տոկոսով՝ ատեստավորման շնորհիվ։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս օրերին ընթանում է մեր ռազմավարական ծրագրերից մեկի իրագործումը, որը, իմ կարծիքով, շրջադարձային նշանակություն պիտի ունենա ՀՀ հետագա զարգացման գործում։ Խոսքը ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է։ Այսինքն՝ ուսուցիչներն իրենք են ընտրում ատեստավորվել, այսինքն՝ վերահաստատել իրենց որակավորումը, թե ոչ։ Եվ այս վերահաստատման արդյունքում նրանք աշխատավարձերը՝ կախված հավաքած միավորներից, նոյեմբեր ամսից կբարձրանա 30, 40 կամ 50 տոկոսով։

Այս փուլում մենք իրականացնում ենք մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր։ Խոսքը հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաների մասին է։ Ի՞նչ է տեղի ունենալու հաջորդիվ։ Այս փուլում մենք որոշ ժամանակ բաց կթողենք կամավոր ատեստավորան պատուհանը, ընդ որում, առարկաների ցանկը կընդլայնենք։ Այսինքն՝ բոլոր առարկաներով մենք կամավոր ատեստավորում կիրականացնենք։ Եվ մեր ակնկալիքն այն չի եղել, որ բոլոր ուսուցիչները հենց առաջին փուլում պետք է ատեստավորմանը մասնակցեն։ Առաջին փուլով ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերը կբարձրանան։ Բայց մենք պլանավորում ենք նաև հաջորդ փուլը, որով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի երկրորդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ Այսինքն՝ այն ուսուցիչները, ովքեր կարողացել են իրենց աշխատավարձը 30, 40 կամ 50 տոկոսով բարձրացնել, նրանք հնարավորություն կունենան ևս մեկ անգամ արդեն իսկ բարձրացված աշխատավարձը կրկին ատեստավորման միջոցով բարձրացնել 30, 40 և 50 տոկոսով՝ վերահաստատելով իրենց բարձր որակավորումը։ Եվ այս գործընթացը կլինի բացարձակապես կամավոր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2603 նոր դեպք

Հաջորդը

ՀԿ-ներն առաջարկում են անձնագրի վավերականության ժամկետին առընչվող նախագիծը հանել շրջանառությունից

Առնչվող նյութեր
Դիտել

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների վարժական նոր հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը…
Դիտել

Ժամանակավորապես կարգելվի «Կինդեր» ապրանքանիշի շոկոլադային արտադրանքի ներմուծումը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուսումնասիրելով տեղեկատվությունն այն մասին, որ Եվրոպական մի շարք երկրներում արձանագրվել են շոկոլադի, մասնավորապես՝…
Դիտել

Մարտակերտում ադրբեջանցիները հետ են քաշվել իրենց դիրքեր. Ռուսլան Առուստամյան (տեսանյութ)

Արցախի Մարտակերտի Նոր Ղազանչի գյուղի տարածքում ադրբեջանցիների դիրքերի տեղաշարժի վերաբերյալ «Ազդագիր» կայքին պարզաբանումներ է տվել Նոր Ղազանչի համայնքի…
Դիտել

Պետք է հզոր ուղերձ հղենք, որ Ալիևի ագրեսիան անընդունելի է. Փալոն

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հայտնել է, որ Ադրբեջանի վերջին հարձակումը դատապարտող բանաձևով, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share