Պաշտոնական Անկարան չի բացառում Սիրիայի և Եգիպտոսի հետ հարաբերությունների վերանայումը

Էրդողանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է մի շարք արաբական պետությունների հետ Թուրքիայի կապերի վերականգնման վերաբերյալ հարցերին: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

«Եգիպտոսի և Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերություններում հավերժական խնդիրներ և դժգոհություններ չեն կարող լինել։ Ճիշտ ժամանակին կարող է տեղի ունենալ հարաբերությունների գնահատում և վերաձեւակերպում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նշել է, որ Անկարան կարող է վերանայել երկխոսությունը այն երկրների հետ, որոնց հետ հարաբերություններում դժվարություններ կան։ 

«Այս հարցը կարող է հատկապես արդիական դառնալ Թուրքիայում (խմբ. 2023 թվականի հունիսին) ընտրություններից հետո»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը․ Փաշինյանը՝ Լատվիայի վարչապետին

Հաջորդը

ՀՀ ԿԸՀ նախագահն ու ԿԸՀ մեկ անդամ դիտորդական առաքելություն կիրականացնեն Ղազախստանում

Առնչվող նյութեր
Դիտել

Բնական գազը մուտք է գործում Արցախի տարածք միայն մեկ գազատարի միջոցով. Ացախգազ

«Արցախգազ» ՓԲԸ հայտարարությունը. «Մարտի 27-ին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ լուր են տարածել առ այն, թե իբր ադրբեջանական «Ազերիգազ»-ը…
Դիտել

ԱԱԾ-ն՝ ազգությամբ քուրդ Չիչեքին և Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ քննադատությունների մասին

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին…
Դիտել

Սպիտակի բժշկական կենտրոնին տրամադրվեց 255․000 ԱՄՆ դոլար արժողության բժշկական պատկերագրման սարք

Դեսպան Թրեյսին ՀՀ առողջապահության նախարարություն ու Սպիտակի բժշկական կենտրոնի ներկայացուցիչների հետ մասնակցել է բժշկական սարքավորման նվիրաբերման արարողությանը։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share