ՊԵԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Զարգացման ֆրանսիական գործակալության և Էքսպերտիզ ֆրանս կազմակերպության փորձագետների հետ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում Զարգացման ֆրանսիականգործակալության (AFD) կողմից ֆինանսավորվող և Էքսպերտիզ ֆրանսկազմակերպության կողմից իրականացվող «ՀՀ հարկային վարչարարությանաջակցության» ծրագրի համատեքստում իրականացվել է քառօրյա առաքելություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Առաքելության շրջանակում տեղի են ունեցել «Պայքար միջազգային հարկային կեղծիքի դեմ» և «Ռիսկերի վերլուծություն և դատամայնինգի ինտեգրում» աշխատանքային խմբերի հանդիպումները՝ Ֆրանսիայի հանրային ֆինանսներիգլխավոր վարչության փորձագետների և ՊԵԿ մասնագետների մասնակցությամբ։

Քննարկումների ընթացքում ֆրանսիացի փորձագետներըներկայացրել են հարկերից խուսափելու մեխանիզմներ, ուսումնասիրել են ՊԵԿ-ումառկա օրենսդրական կարգավորումները և ստուգման գործընթացները, ինչի հիմանվրա առաջարկվել են ռիսկերի վերհանման և վերլուծության մեխանիզմներ՝ ՀՀ-ումհարկային ստուգումների գործընթացը բարելավելու նպատակով։ Քառօրյա հանդիպումների ընթացքում ՊԵԿ-ի կողմից արդյունավետորեն փորձարկվել են նաևֆրանսիացի փորձագետների նախապես տրամադրած ռիսկերի վերհանմանբանաձևերը:

Այնուհետև, ծրագրի թիմը հանդիպում է ունեցել նաև ՀՀ ՊԵԿ նախագահիառաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի և նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանիհետ՝ ամփոփելու հանդիպումների արդյունքները, ինչպես նաև քննարկելու հետագաքայլերը։

Առաքելությունը գլխավորել է ծրագրի գլխավոր փորձագետ, Ֆրանսիայիհանրային ֆինանսների գլխավոր վարչության ներկայացուցիչ (DGFIP) ԺակՇերբեթյանը:Հիշեցնենք, որ 2018թ-ի մարտին Ֆրանսիական զարգացման գործակալության ևՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքել է 500,000 եվրո արժողությամբդրամաշնորհային համաձայնագիր՝ ի աջակցություն հարկային բարեփոխումների: 2019 թվականի հուլիսին Էքսպերտիզ Ֆրանսի և ՀՀ պետական եկամուտներիկոմիտեի միջև կնքված պայմանագրով սկիզբ է դրվել տեխնիկական աջակցությանծրագրին, որի նպատակն է օժանդակել Հայաստանի հարկային վարչարարությանը՝2020-2024 թվականների ռազմավարության իրականացման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որոնողական աշխատանքներն այսօր ընթանում են Մատաղիսում

Հաջորդը

COVID-19-ի պատճառով վերանայեք Ձեր այցը Հայաստան․ ԱՄՆ պետդեպ

Առնչվող նյութեր
Դիտել

Հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի իրադարձությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքի վրա Ադրբեջանի հարձակման ընթացքում. ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների սպանության նոր տեսանյութի վերաբերյալ: «Երեկ՝ հոկտեմբերի…
Դիտել

Դեսպանը շեշտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հստակ և միանշանակ դատապարտման կարևորությունը

Սեպտեմբերի 13-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի նախաձեռնությամբ հրավիրված ԵԱՀԿ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share