ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հանդիպումը

Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկցնում են ՊԵԿ-ից:

Միացյալ թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մաքսային վարչարարության զարգացման ծրագրի ներքո, միջազգային և տեղական փորձագետները 11 գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են պետական սահմանի անցման կետերում կազմակերպվող գործընթացների, ինչպես նաև մաքսային գործառնությունների դյուրացմանն ուղղված հարցեր: Նրանք ներկայացրել են նաև սահմանային անցակետերի և արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների էտալոնային մոդելների նախագծերը։

Հանդիպման ժամանակ ընդգծվել է տնտեսվարողների համար ներմուծման և արտահանման ժամանակ առավելագույն հարմարավետ պայմանների ապահովման առաջնահերթությունը: Կարևորվել է թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում կրկնվող գործառույթների օպտիմալացման անհրաժեշտությունը

Միջոցառմանը ներկայացվել են նախորդ հանդիպման ժամանակ քննարկված խնդիրների կատարման ընթացքը և ամփոփվել արդյունքները:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Դեկտեմբերի 25-26-ին առգրավվել է 840 հատ սիգ

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՍԴ

Առնչվող նյութեր
Դիտել

ՊԲ-ն հրապարակել է նահատակված 78 զինծառայողի անուն

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողները․ Պահեստազորային Ավետիսյան Անդրանիկ Սամվելի, ծնվ. 1997թ. Կամավորական Մանվելյան Արթուր Իգորի, ծնվ.…
Դիտել

Մեսսին պատմության 4-րդ ֆուտբոլիստն է, որն աշխարհի 5 առաջնության է մասնակցել

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ֆուտբոլի պատմության 4-րդ ֆուտբոլիստը, որը աշխարհի 5 առաջնության է մասնակցում: Նախկինում…
Դիտել

Եվս 7 նմուշում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամը. ԱՆ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, գործակցելով Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-Ռուսական համալսարանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share