Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի վստահում Ռուսաստանի կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարին

ԱՄՆ-ն այնքան էլ չի վստահում ռազմական գործողության գոտում Ռուսաստանի Դաշնության կողմից հայտարարված Սուրբ Ծննդյան զինադադարին։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

«Ցավոք, նրանք (ՌԴ) մեզ ոչ մի հիմք չեն տվել հավատալու այն ամենին, ինչ նրանք առաջարկում են»,- ասել է նա։ Բացի այդ, Փրայսը հավելել է, որ ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է օգտագործել «ցանկացած դադար» ռազմական գործողություններում՝ վերախմբավորելու և իր զորքերին հանգստացնելու համար։ «Մենք կարծում ենք, որ սա ցինիկ հնարք է՝ ապահովելու համար, որ Ռուսաստանը կարող է օգտագործել որոշ ժամանակ՝ լինի դա մի քանի օր, թե որքան ժամանակ է պահանջվում հանգստանալու, համալրելու, վերախմբավորելու և, ի վերջո, նորից հարձակվելու համար՝ պոտենցիալ ավելի դաժանությամբ, նույնիսկ ավելի մահաբերությամբ, եթե հաջողվի»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Պետդեպարտամենտի խոսնակը նաև հաստատել է, որ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնության նոր փաթեթի մասին հայտարարությունը կհաջորդի մոտ օրերս։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ասել է, որ հրադադարը չի օգնի խաղաղություն հաստատել Ուկրաինային

Հաջորդը

Ոչ մի շրջափակում ի զորու չէ կոտրել արցախցու ոգին և հայրենի հողում ապրելու վճռականությունը․ Ռուբեն Վարդանյան

Առնչվող նյութեր
Դիտել

Մուրադ Փափազյանի աջակցությունը ռուսամետ ընդդիմադիր խմբին հակասում է Ֆրանսիայի քաղաքականությանը. Րաֆֆի Փափազյան

ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հերթական անգամ խոսում է սփյուռքի հայերի անունից,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share