ՊՆ-ում ընդունել են օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին։

Հանդիպման ընթացքում կցորդներին ներկայացվել է տեղեկատվություն հուլիսի 28-ի վաղ առավոտից Ադրբեջանի ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանի Վերին Շորժայի ուղղությամբ իրականացված մարտական գործողությունների վերաբերյալ: Ռազմական կցորդները  տեղեկացվել են, որ դիրքերը բարելավելու և հետագա հնարավոր առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ադրբեջանական ստորաբաժանումները ականանետերի, նռնականետերի և խոշոր տրամաչափի հրազենի կիրառմամբ հարձակվել են հայկական գերիշխող հենակետի վրա և ժամանակավորապես գրավել այն: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողությունների արդյունքում, կրելով բազմաթիվ կորուստներ, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր: Լ. Այվազյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները` ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդին սանձելու և հակազդելու ուղղությամբ:

Ռազմական կցորդների ուշադրությունը հրավիրվել է այն փաստի վրա, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից ի վեր հակառակորդի կողմից զենքի կիրառմամբ իրականացված ամենալայնածավալ սադրանքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում և անմիջական վտանգ է ներկայացրել հարակից բնակավայրերի խաղաղ բնակչության համար:

Տեղեկացվել է, որ հավատարիմ լինելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներով ամրագրված պարտավորությունների իրականացմանը, հայկական կողմի դիրքորոշումը մնում է հստակ և անփոփոխ՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:

Նշվել է, որ իրավիճակի սրման և հետագա ապակայունացման ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը: 

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Արտյոմ Սեդրակյանը: Ներկայացվել է ադրբեջանական կողմի իրականացված սադրանքի հետևանքով մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից ստեղծված իրավիճակը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Այս պահին կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է․ՀՀ ՊՆ

Հաջորդը

Ալեքսան Մինասյան. Մենք դասեր չքաղեցինք (տեսանյութ)

Առնչվող նյութեր
Դիտել

Գերմանական թանգարանից գողացել են միլիոնավոր եվրոների ոսկեդրամներ

Անհայտ անձանց հաջողվել է ներխուժել Բավարիայի Մանհինգ քաղաքի կելտահռոմեական թանգարան և այնտեղից գողանալ ամենաթանկ ցուցանմուշը՝ 483 ոսկեդրամ, որոնց…
Դիտել

ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը հրապարակել է Ներքին Հանդում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Սյունիքի մարզ (Ներքին Հանդ բնակավայր) գործուղված ՀՀ ՄԻՊ աշխատանքային խումբը իրականացրել է հրատապ փաստահավաք աշխատանքներ: Այս մասին հայտնել…
Դիտել

Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտունի և նաև ծաղիկներ խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ: Արցախի կառավարությունը…
Դիտել

Որոշումն իմն է, ավելացնելու բան չունեմ. ՍԱՏՄ պետն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Սննդամթերքի անվտանգության տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ «Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին եմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share