Պուտինը հայտարարել է, թե երբ կավարտվի մոբիլիազացիան ու ինչու էր դրա կարիքն առաջացել

Մասնակի մոբիլիզացիայի բոլոր միջոցառումները կավարտվեն երկու շաբաթվա ընթացքում, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Աստանա երկօրյա այցից հետո լրագրողների հարցերին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Պուտինն ասել է, որ նախատեսված 300 հազարից 222 հազարն արդեն ուղարկվել է ստորաբաժանում, իսկ մոբիլիզացվածների թիվն ավելացնելու առաջարկներ ՊՆ-ից չկան։

«Երբ այս մոբիլիզացիոն միջոցառումները սկսեցին իրականացվել, միայն այդ ժամանակ պարզ դարձավ, թե դրանք ինչ որակի են»,-նշել է նա։

Երկրի ղեկավարը բացատրել է, որ շփման գիծը ձգվում է հազար հարյուր կիլոմետր, այն հնարավոր չէ պաշտպանել միայն պայմանագրային զինծառայողների ուժերով։ Ուստի մասնակի մոբիլիզացիայի կարիք կար։

Պատասխանելով լրագրողի այն հարցին, որ թեև իրադարձությունների սկզբից անցել է երեք շաբաթից մի փոքր ավելի, սակայն մոբիլիզացված քաղաքացիների մահվան մասին արդեն հաղորդումներ կան՝ Պուտինը խոստացել է Անվտանգության խորհրդին հանձնարարել ստուգել, ​​թե ինչպես է ընթանում նրանց նախապատրաստումը։

«Անվտանգության խորհրդում կան նախկինում ՊՆ-ում ծառայած զինվորականներ, լավ փորձ ունեցող, իրենց գործին տիրապետող, բարձր մակարդակի ու կարգի մասնագետներ, կհանձնարարեմ ստուգել, ​​թե ինչ պատրաստություն են անցնում մոբիլիզացված քաղաքացիները»,-ասել է Պուտինը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՊՆ-ն հերքում է ականի պայթյունից հայ զինծառայողների զոհվելու և վիրավորելու մասին ադրբեջանական տեղեկատվությունը

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունը քննարկել են առաքելության գործառույթների շրջանակների հարցեր

Առնչվող նյութեր
Դիտել

Մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է․Հայկ Մարության

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ մատչելի վերելակները մի քանի ամիսների ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն մայրաքաղաքի շենքերում։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share