Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Քննարկվել են 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրականացման հարցերը, ինչպես նաև երեք երկրների՝ ամենաբարձր մակարդակով նախկինում արված համատեղ հայտարարությունները։

Ընդգծվել է եռակողմ ձևաչափով աշխատանքները շարունակելու կարևորությունը՝ ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի վերականգնման համար։

Քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սերգեյ Լավրովը ժամանել է Երևան

Հաջորդը

Ռոնալդուն և «Մանչեսթեր Յունայթեդը» փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը

Առնչվող նյութեր
Դիտել

Այսօր Արցախում Ադրբեջանը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել

Օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր է կիրառել Պաշտպանության Բանակի մարտական դիրքերի…
Դիտել

ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություն է հայտնել «3+3» ձեւաչափի առաջին նիստի վերաբերյալ

ՌԴ ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Մոսկվայում դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցած «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստի…
Դիտել

Միջազգային գործընկերների կողմից հստակ գործողություններ են անհրաժեշտ, և նրանք այդ ընկալումն ունեն. Խանդանյանը՝ ԼՂ իրավիճակի մասին

Ադրբեջանական շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար լրջագույն խնդրի առնչությամբ հստակ գործողություններ են անհրաժեշտ միջազգային գործընկերների կողմից, և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share