ՌԴ ԱԳ փոխնախարարը Երևանում է․ տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույց

Ապրիլի 25-ին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Մ. Գալուզինը Երևանում առանձնազրույց է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարարտ Միրզոյանի հետ:

ՌԴ ԱԳՆ–ից հայտնում են, որ ուշադրության կենտրոնում է եղել երկկողմ հարաբերությունների խնդիրների և տարածաշրջանային անվտանգության ապահովման շուրջ կարծիքների փոխանակումը:

Կողմերը նշել են հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է բարձր և բարձր մակարդակներում երկխոսության առաջանցիկ զարգացումը, ինչպես նաև պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանական, միջտարածաշրջանային շփումների և մշակութային կապերի համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է առևտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկա։ Գոհունակություն է հայտնվել միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի և Հայաստանի համակարգման աստիճանից։

Մանրամասն քննարկվել է տարածաշրջանում առկա իրավիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրավիճակի՝ լուրջ մտահոգություն առաջացնող բարդությունների համատեքստում: Նշվել է հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիներով ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները։

Գալուզինը Երևանում խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Վ. Գևորգյանի և Մ. Սաֆարյանի հետ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ

Հաջորդը

Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խարխլում է վստահության ձևավորման ջանքերը․ Պատել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայաստանի զարգացման օրակարգից ոչ մի րոպե չպետք է շեղվենք. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին և նրա գլխավորած պատվիրակությանը, որը երկօրյա…
Դիտել

Տեղի է ունենում անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։…
Դիտել

ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Փրայս

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը բրիֆինգի ժամանակ պատասխանել է Երեւանի եւ Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում ԱՄՆ դերի մասին…
Դիտել

Հայաստանից Սև ծով ճանապարհը 2 օր ավելի արագ է, քան Ադրբեջանով. ՀՀ-մ Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Իրանի ներդրումային ծրագրերին, Ագարակ-Քաջարան ճանապարհին և Հայաստանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share