ՌԴ մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ներով հերթական հարձակման, իսկ Կիևը՝ հերթական գնդակոծության

Գիշերը Կիևը և Ուկրաինայի մյուս քաղաքները հերթական անգամ ենթարկվել են գնդակոծության, որի ընթացքում գործի են դրվել թևավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ըստ նախնական տվյալների՝ գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի տարածքի վրա արձակել են 15 թևավոր հրթիռ և 18 ԱԹՍ, որոնք բոլորը խոցվել են:

Կիևի քաղաքային ռազմական վարչակազմն իր հերթին հայտնել է, որ 30-ից ավելի թիրախները խոցվել են Կիևի երկնքում:

Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Ռուսաստանը շարունակում է իր հիմնական ջանքերը կենտրոնացնել Լուգանսկի և Դոնեցկի հանդեպ լիակատար վերահսկողություն սահմանելու վրա:

Իսկ Ռուսաստանի իշխանությունները հայտնել են տարբեր մարզերում Ուկրաինայի կողմից անօդաչուներով հարվածների մասին: Ըստ Սմոլենսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վասիլի Անոխինի՝ գիշերը Պերեսնա և Դիվասի գյուղերի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները հարձակման են ենթարկվել մեծ հեռահարության երկու ԱԹՍ-ներով: Լուրջ վնասներ չկան:

Կուրսկի մարզի նահանգապետ Ռոման Ստարովոյտն իր հերթին հաղորդել է, որ գիշերը Կուրսկի մերձակայքում խոցվել է ուկրաինական մի քանի անօդաչու թռչող սարք: Նա բնակիչներին կոչ է արել հանգստություն պահպանել՝ հավաստիացնելով, որ քաղաքը գտնվում է զինվորականների հուսալի պաշտպանության տակ:

Իսկ Բրյանսկի մարզում, ըստ նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազի, Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Լոմակովկա և Նովայա Պոգոշչ գյուղերը: Տուժածներ չկան: Նովայա Պոգոշչում երկբնակարանային շենք է այրվել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատմական Հայաստանի քատեզն ավելի լավ որակով ցուցադրվում է լեդ էկրանի վրա. Մետրոպոլիտեն

Հաջորդը

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իտալիայի նախագահին

Առնչվող նյութեր
Դիտել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտնել է Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունների հետաձգման պատճառը

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որ այս շաբաթ պետք է տեղի ունենար Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի…
Դիտել

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանի ԱԱԾ-ն հաստատեց՝ Վարդանյանը ձերբակալվել է

Ադրբեջանի ԱԱԾ-ն հայտնել է որ ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և տեղափոխել Բաքու։ Հիշեցնենք, որ մինչև…
Դիտել

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոնը հպարտ է, որ ԱՄՆ Կոնգրեսն ասել  է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ինչպես…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share