ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրման մասին և աշխատում է կողմերի հետ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Մենք գիտենք, որ նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացում է տեղի ունեցել: Եվ դուք գիտեք, որ Ռուսաստանի ներկայացուցիչները մեծ ջանքեր են գործադրել հրադադարի ռեժիմը վերականգնելու համար: Աշխատանքը շարունակվում է»,-ասել է Պեսկովը։

Դմիտրի Պեսկովը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք Մոսկվան պատրա՞ստ է պաշտպանության տակ վերցնել Հայաստանի սահմանը և չի՞ վախենում Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացումից:

Կրեմլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի ու Բաքվի հետ՝ եռակողմ հայտարարության բոլոր դրույթների իրականացումն ապահովելու համար:

Լրագրողների ճշտող հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ սահմանի երկայնքով ՌԴ սահմանապահների հենակետերի տեղակայման վերաբերյալ, Պեսկովն ասել է. «Երևանի հետ շփումները շարունակվում են: Ավելացնելու այլ բան չունեմ»: 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինվորի առողջականում որևէ փոփոխություն չկա. Անահիտ Ավանեսյան

Հաջորդը

Ադրբեջանն իրականացրել է ևս մեկ ագրեսիվ ու մահաբեր գործողություն․Ադամ Շիֆ

Առնչվող նյութեր
Դիտել

Նիկոլ Փաշինյանն ու Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հայտնում են վարչապետի…
Դիտել

ՀՀ-ն ՌԴ-ի հետ քննարկում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները․ ԱԽ քարտուղար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է, թե ինչպես կարող են առաջ շարժվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…
Դիտել

Աշտարակում բացվել է աշխարհի 636-րդ «Արմաթ» լաբորատորիան

Աշտարակ խոշորացված համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ինժեներական մտածողությունը զարգացնելու ևս մեկ նպաստավոր հարթակ ունեն․ Աշտարակի Վարդգես Պետրոսյանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share