Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս. Նորայր Նորիկյան

Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խաղից դուրս են գալիս, առհասարակ՝ դուրս են մղվում քաղաքականությունից, մեկ տարի անց Հայաստանում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ է ձևավորվում: Որևէ մեկը թող սրանում չկասկածի: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Արդար Հայաստան» կուսկացության նախագահ Նորայր Նորիկյանը։

«Անգամ մանկահասակ երեխայի համար էլ պարզ է, որ եթե ուզում ես տան պատերի խոնավությունը վերացնես, պետք է տան հիմքը ամրացնես, կամ այլ կերպ ասած՝ փտած ծառից լավ պտուղ հնարավոր չէ ստանալ:
Հետևաբար՝ արմատն է պետք է քոքահան անել:

Իսկ Դուք այս իրականության ԱՐՄԱՏՆ եք…

Եթե Ձեր կռիվն իսկապես աթոռի համար չէ, եթե Դուք իսկապես չեք տառապում ռևանշիզմով, սուսուփուս հեռացեք քաղաքական դաշտից, ու կտեսնեք, որ մեկ տարվա ընթացքում ինչպես է փոխվում երկրում տիրող իրավիճակն էլ, քաղաքական դաշտն էլ, իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ…», – գրել է «Արդար Հայաստան» կուսկացության նախագահ Նորայր Նորիկյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Եռաբլուր է այցելել

Հաջորդը

2021թ. 9 ամիսների պետբյուջեի հարկային եկամուտները ռեկորդային են նախորդ տարիների 9 ամիսների համեմատ. ՊԵԿ

Առնչվող նյութեր
Դիտել

Բանակցության որոշակի դրվագներով առաջընթաց է գրանցվել․ Միրզոյան

Մոսկվայում մեկնարկել են Միրզոյան-Լավրով-Բայրամով եռակողմ բանակցությունները։ Բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Կցանկանայի նշել առաջընթացը, որը…
Դիտել

ՀԱՊԿ-ը հուսով է, որ խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտափույթ կստորագրվի,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի…
Դիտել

Հայկ Դեմոյանը Վահագն Ալեքսանյանին հրավիրում է դատական նիստի

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի գրառումը «Համակարգային կոռուպցիայի դեմքն ու վաղվա դատական նիստը Օրերս…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share