Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ խորհրդակցություն է հրավիրել Հայաստանից Արցախ գազամատակարարումը Ադրբեջանի կողմից խափանելու հետ կապված:

Քննարկվել են ստեղծված իրավիճակում կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Պետնախարարը ենթակառուցվածքային ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է միջոցառումներ ձեռնարկել այլընտրանքային եղանակներով նշված օբյեկտների գործունեությունը և բնակչության նվազագույն պահանջարկը ապահովելու համար:

Տեղեկացնենք, որ հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Ձմռան պայմաններում Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է էներգամատակարարումից և արդեն նաև՝ գազամատակարարումից:

Հանրապետությունում ներկայումս էներգամատակարարում իրականացվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արցախում կրկին գազ չկա

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են ձեռնարկել համապատասխան միջոցներ. ՊՆ

Ժամը 20:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ…
Դիտել

Տարին նշանավորվեց հայ-խորվաթական բարձր մակարդակի շփումներով և այցերով. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչին՝ Պետականության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share