Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին ուղերձ է հղել Առաջին հանրապետության օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

105 տարի է անցել այն օրից, երբ շուրջ վեց դար մնալով առանց պետականության՝ հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետությունը, վերականգնեց սեփական հողում ազատ ու անկախ ապրելու իր իրավունքը:

Հայաստանի Առաջին Հանրապետությունը դարձավ Մայիսյան փառավոր հաղթանակների արգասիքը: Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը մինչև այսօր էլ առեղծված են մնում շատերի համար: Շատ-շատերի, բայց ոչ մեզ համար:

Իր բազմադարյա պատմության ողջ ընթացքում հայ ժողովուրդը բազում անգամներ է հայտնվել անդունդի եզրին, կանգնել անելանելի թվացող փակուղու առջև, երբ փրկության նշույլ անգամ չէր ուրվագծվում: Սակայն իր քաջազուն զավակների խիզախության ու սխրանքի, անձնուրացության ու իմաստնության շնորհիվ կարողացել է դիմակայել ճակատագրի հարվածներին, հաղթահարել բոլոր փորձություններն ու շարունակել կառուցել իր ապագան:

Այսօր մենք կրկին ապրում ենք վճռորոշ ժամանակաշրջանում և կրկին ստիպված ենք պայքարել մեր լինելության, ազգային ինքնության պահպանման, հայոց ամուր պետականության  ապագայի համար: Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր անկախ պետականության համար և պետք է աչքի լույսի պես պահենք ու փայփայենք այն և փոխանցենք հետագա սերունդներին։

Ուրեմն, եկեք անհրաժեշտ դասեր քաղենք անցյալից, բոլորս միասին տեր կանգնենք մեր Հայրենիքին, զարգացնենք ու զորացնենք այն, քանի դեռ կարող ենք, քանի դեռ չենք կորցրել մեր սուրբ նահատակներին արժանի լինելու, աշխարհի հնագույն քաղաքակրթությունը կերտողների ժառանգորդը լինելու հնարավորությունը։

Փա՜ռք հայոց պետականությունը կերտած քաջ հայորդիներին։

Փա՜ռք հերոսական հայ ժողովրդին»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ադրբեջանի կողմից առևանգված երկու զինծառայողի հարազատները ահազանգել են ՄԻՊ-ին

Հաջորդը

Մեսսին գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը թոփ լիգաներում խփած գոլերի քանակով

Առնչվող նյութեր
Դիտել

Արցախի ՄԻՊ-ը Լաչինի շուրջ ստեղծված իրավիճակում միակ իրատեսական քայլն է համարում Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Ադրբեջանը Լաչինի միջանցքի հարցում գործում է բացարձակապես անպատիժ ՝ անտեսելով միջազգային կազմակերպությունների հայտարարություններն ու կարգավիճակը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,…
Դիտել

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

ԵՊՀ-ում տեղի ունեցած առերևույթ պայթյունի և դրա հետևանքով մի քանի անձանց տուժելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել,…
Դիտել

Արցախի նախագահի պաշտոնակատարը սթափության կոչ է անում

Արցախի նախագահի պաշտոնակատար Դավիթ Իշխանյանը հանդես է եկել Արցախի ժողովրդին ուղղված կոչով. «Վաղը` սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության Սահմանադրության…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share