Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման համար. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին անդրադարձել է Ադրբեջանի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի հետ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը։

«Մայիսի 14 -ին մենք ևս մեկ քայլ կատարեցինք և, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի՝ հանդիպմանը հետևած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Հայաստանը՝ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով 2022 թվականին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումը, որտեղ կողմերը Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրով ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Սա կարևոր քայլ եմ համարում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման և սահմանների դելիմիտացիայի առումով, բայց հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական ուժ ու նշանակություն ունեցող կոնկրետ հիմքերի նույնականացումը և համաձայնեցումը»,- ասաց նա։

Փաշինյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Շառլ Միշելի հայտարարության մեջ ընդգծվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության շուրջ Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային հանրության հետ համագործակցված երկխոսության կարևորությունը։

Նա նշեց, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական և համապարփակ կարգավորման ու տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար. «Հետևաբար, դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի ստորագրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հրդեհ Վաղարշյան փողոցում

Հաջորդը

Ստացել ենք առաջարկ՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել․ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Իլոն Մասկը կրկին դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը

Ամերիկյան գործարար, գյուտարար Իլոն Մասկը դարձյալ գլխավորել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը: Այս «տիտղոսը» նա կարճ ժամանակով զիջել…
Դիտել

Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին․Շառլ Միշել

«Ռուսաստանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունն ու անվտանգությունը․ բոլորի համար պարզ է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ ժողովրդին»․…
Դիտել

Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share