Սերժ Սարգսյանը հաստատում է խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակն արձագանքնել է Լեւոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակմանը․

«Արձագանքելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա հրապարակման մեջ հիշատակված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և իր միջև ս.թ. մայիսի 1-ին տեղի ունեցած հանդիպման փաստին՝ ՀՀ երրորդ նախագահը հաստատում է այն, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ ՀՀ առաջին նախագահի առաջարկի մերժումը:

Այդ հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի վերոնշյալ առաջարկությանն ի պատասխան Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկկողմ դաշինքը չի կարող արդյունավետ լինել, հիշեցնելով նախորդ հանդիպման ժամանակ ներկայացրած իր դիրքորոշումը, ըստ որի՝ ՀՀ նախկին նախագահների դաշինքը կարող է արդյունավետ լինել, եթե բոլոր կողմերը սկզբունքային համաձայնություն ունենան այդ հարցում:Իսկ ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հայտարարության տեքստին, ապա նախագահ Սարգսյանն այն տեսնում է առաջին անգամ»,- նշված է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ես երբեք ժողովրդի թիկունքում գաղտնի գործարքների չեմ գնացել. Լեւոն Տեր-Պետրոսյան

Հաջորդը

Նախագահը չի աջակցում որևէ քաղաքական ուժի․ ՀՀ նախագահի աշխատակազմ

Առնչվող նյութեր
Դիտել

ԱԽ քարտուղարը քննարկել է հայ-ամերիկյան ներդրումներին առնչվող հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:…
Դիտել

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 9-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում…
Դիտել

Մտահոգված եմ ԼՂ-ում բնակվողների անվտանգությամբ. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ Քարփենթերն իր անհանգստությունն է հայտնել ԼՂ-ում իրավիճակի սրման առնչությամբ, կոչ է արել կողմերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share