Սյունիքում աշակերտներին տեղափոխող ավտոբուսի՝ գետն ընկնելու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտներին, ուսուցչական և վարչական անձնակազմին Կապան քաղաք տեղափոխող ավտոբուսի՝ Աճանան գետն ընկնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում  ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. մարտի 10-ին՝ ժամը 14:20-ին, 75-ամյա տղամարդը, վարելով իրեն ամրակցված «Պազ 3206-110» մակնիշի ավտոբուսը, ուղևորվելով Կապան համայնքի Ուխտավայր բնակավայրից, նշված բնակավայրի դպրոցի աշակերտներին և ուսուցչական կոլեկտիվի անդամներին դեպի Կապան քաղաք տեղափոխելիս, ունենալով տեխնիկական հնարավորություն, համարժեք միջոցներ չի ձեռնարկել երթևեկության անվտանգությունն ապահովելու, վթարային իրադրություն չստեղծելու և ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացումը բացառելու նպատակով։ Ուշադիր չհետևելով առջևում տիրող ճանապարհատրանսպորտային իրադրության զարգացմանը, չընտրելով երթևեկության համապատասխան անվտանգ ու սահուն ռեժիմ, վարորդն իրականացրել է իր վարած տրանսպորտային միջոցի ընթացքի ոչ պատշաճ  և վտանգավոր կառավարում՝ ստեղծելով վթարային իրադրություն:

Արդյունքում, ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի սահմաններից և Առաջաձոր բնակավայրի կամրջի մոտ գլխիվայր ընկել Աճանան գետը։ Դրա հետևանքով ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ ուսուցչուհին, ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ մնացած 22 ուղևորներն ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վարորդի առողջությանը ևս պատճառվել է միջին ծանրության վնաս:

Վարույթն իրականացնող մարմնի միջնորդության հիման վրա 75-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:

Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել Հայաստանում Ղազախստանի դեսպանատանը բացված սգո մատյանում

Հաջորդը

Թվերը չեն պարտադրում. Աշոտ Գոմցյան

Առնչվող նյութեր
Դիտել

Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Կարո Փայլանին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին…
Դիտել

Աղջկաս տված խոստումները փորձում եմ միշտ պահել, բայց հիմա չի ստացվում. Արտակ Բեգլարյանը

«Մի քանի օր առաջ եկել էի Երևան՝ կրթական ու աշխատանքային միջոցառումների»: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է…
Դիտել

Նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և…
Դիտել

Դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցնել 1975թ․ քարտեզները․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share