Թվերը չեն պարտադրում. Աշոտ Գոմցյան

Ուելս – Հայաստան

Սկսենք վիճակագրական տվյալներից: Ուելսի հավաքականի հայտացուցակում ընդգրկված են Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 11, Ֆրանսիայի Լիգա 1-ի՝ 1 և Իտալիայի Սերիա Ա-ի՝ 2 ֆուտբոլիստներ: Մյուսները ներկայացնում են Չեմփիոնշիպը՝ Անգլիայի 2-րդ դիվիզիոնը: Եվրոպայի ուժեղագույն առաջնություններից մեր հավաքականում ունենք ընդամենը մեկ ներկայացուցիչ՝ Ռանոսը Մյոնհենգլադբախի «Բորուսիայից», ով դեռ ոչ մի խաղ չի անցկացրել Բունդեսլիգայում: (Սարգիս Ադամյանը, որը նույնպես Բունդեսլիգայից է, այս անգամ չի հրավիրվել): Եթե այս տվյալներին ավելացնենք նաև խաղացողների տրանսֆերային արժեքները, ապա մերոնք կհայտնվեն բացահայտորեն ոչ շահեկան դիրքում: Սակայն ֆուտբոլում, բարեբախտաբար, վիճակագրությունը միշտ չէ որ վճռորոշ դեր ունի: Մարտավարություն, հոգեբանություն, լավատեսություն և մի քանի այլ «…ություն»-ներ հաճախ ավելի զորեղ են դառնում, քան թվերի չոր լեզուն: Ու թեև՝ թվերը հուշում են, բայց ամենևին չեն պարտադրում:

Օղակներ

  1. Ետին օղակ:
    Չանչարևիչ՝ կարծում եմ, արժանի փոխարինող է Յուրչենկոյին: Ճիշտ է, Պետրակովը ստիպված է եղել հրավիրել սերբ դարպասապահին, մի կողմ դնելով իր հայտարարությունը վերջինիս տարիքի հետ կապված: Այդուհանդերձ, սա օպտիմալ որոշում է և խոսում է մարզչի դրական որակների մասին:
    Պաշտպանության գծում Հարոյանի, Տիկնիզյանի և Կ. Հովհաննիսյանի թեկնածությունները անվիճելի են: Սակայն բավականին խնդրահարույց է երկրորդ կենտրոնական պաշտպանի դիրքը: Կալիսիրն ու Վոսկանյանը թեև ապաքինվել են վնասվածքներից, բայց պրակտիկայի պակաս ունեն: Խնդիրներ կան նաև խոստումնալից Ս. Մկրտչյանի հետ, որն ավելորդ հուզականությամբ և անտեղի տուգանքներ վաստակելու առումով հիշեցնում է երիտասարդ ժամանակների Հարոյանին: Փիլոյանի և նորեկ Ս. Մուրադյանի մասին որոշակի բան չեմ կարող ասել: Դժվար թե նրանք հայտնվեն մեկնարկային կազմում: Չի բացառվում ջոկեր Դաշյանի տարբերակը, ով թեև ունիվերսալ է, բայց վերջին ելույթներում մի փոքր ետընթաց ունի՝ երևի հոգնածության պատճառով: Եթե մարզիչը նշվածներից որևէ մեկին չընտրի, ապա մնում է հասուն պատանի Գ. Հարությունյանը, ում մասնակցությունը կասկած չի հարուցում: Բայց ո՞ր դիրքում…: Դիտարկենք հաջորդ օղակը:
  2. Միջին օղակ:
    Հայտացուցակի կեսը կիսապաշտպաններ են: Սա մի կողմից լավ է, մյուս կողմից՝ գլուխկոտրուկ է: Եթե Պետրակովը նախընտրի 4+1+3+2 կամ 4+1+3+1+1 սխեման, ապա եռյակը կունենա այսպիսի տեսք՝ Զելարայան, Սպերցյան, Իվու: Իսկ ո՞վ է լինելու ետ քաշված հենակետայինը: Ըստ իս՝ լավագույն տարբերակը Գ. Հարությունյանն է, որը Կիպրոսի հետ մրցավեճում հենց այդ ամպլուայում փորձարկվեց և լիովին արդարացրեց սպասելիքները: Ի դեպ, թուրքերի հետ խաղում այդ տաղանդավոր երիտասարդը նույնպես հրաշալի դրսևորեց իրեն մեկ այլ՝ կենտրոնական պաշտպանի դիրքում: Գևորգին ես նմանեցնում եմ Ֆրանց Բեքենբաուերին՝ ֆուտբոլային ինտելեկտով, դիրքի ճիշտ ընտրությամբ, ունիվերսալությամբ, նույնիսկ՝ Ֆիզիկական տվյալներով: Ինչու հենակետայինի դիրքում նա կարող է ավելի արդյունավետ լինել: Մասնագետները այդ տիպի ֆուտբոլիստներին անվանում են ալեհատ՝ այսինքն, ալիքը (գրոհի ալիքը) հատող, կասեցնող (волнорез): Պարզ է, որ բրիտանացիները սեփական դաշտում ագրեսիվ են գործելու: Կենտրոնով՝ թե՛ բարձրից, թե՛ ցածրից գրոհներ կազմակերպելիս փորձելու են օգտագործել 1,96 մ հասակ ունեցող, լավ խաբքերի տիրապետող Մուրի հնարավորությունները, որի ակտիվությունը նվազեցնելու խնդիրը Գևորգը պետք է որ կարողանա լուծել: Գաղտնիք չէ որ տանտերերը լավ են խաղում գլխով: Այդ հարցում նույնպես Գևորգը կարող է օգնել պաշտպաններին: Մնաց աջ վինգերի հարցը: Մեծ հավանականությամբ դա կլինի Բարսեղյանը:
  3. Հարձակման օղակ
    Դժվար է կռահել, թե քանի հարձակվողով կորոշի խաղալ Պետրակովը: Եթե մեկ՝ ապա Ռանոս: Եթե երկու՝ պարզ է՝ Ռանոս և Բրիասկո: Սակայն այս՝ որոշ չափով ռիսկային տարբերակի դեպքում Բարսեղյանը կմնա որպես ոսկե պահուստ:

Աղյուսակ:

Շանսեր
Խմբի առաջատարներն են Ուելսն ու Խորվաթիան 4-ական միավորով: Ընդորում՝ նրանց միջև հանդիպումը ոչ-ոքի է ավարտվել: Խորվաթները Թուրքիայում հաղթել են տանտերերին: Նշված երեք հավաքականները 2 խաղ են անցկացրել: Հայաստանն ու Լատվիան դեռ միավոր չունեն: Հասկանալի է, որ ամեն ինչ դեռ առջևում է: Երկրորդ հորիզոնականի համար պայքարելը իրատեսական է: Եթե մեր ընտրանին նույն եռանդով ու նվիրվածությամբ շարունակի խաղալ արդյունքը սպասեցնել չի տա: Առաջիկա հանդիպումը Ուելսի հետ անչափ կարևոր եմ համարում. եթե պարտվում ենք, ապա լավագույն դեպքում կարող ենք երրորդ տեղին հավակնել: Ոչ-ոքիի դեպքում որոշակի շանսեր պահպանվում են: Լարված օրեր են մեզ սպասում: Սպասենք…

Հեղինակ՝ Աշոտ Գոմցյան

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Սյունիքում աշակերտներին տեղափոխող ավտոբուսի՝ գետն ընկնելու քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

Հաջորդը

Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում

Առնչվող նյութեր
Դիտել

Ծխախոտային արտադրանքի և փոխարինիչների օգտագործման արգելքը տարածվում է նաև բացօթյա օբյեկտների վրա. ոստիկանություն

2022 թվականի մարտի 15-ից ուժի մեջ մտած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման…
Դիտել

Նվիրատվություն ՀՀ ԱԻՆ-ին՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտից

Այսօր՝ մայիսի 6-ին, ԱԻՆ Լուսակերտի ուսումնական կենտրոնում ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Վտանգների նվազեցման գործակալությունը քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային…
Դիտել

ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանում որոշ շրջաններ այցելել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է խուսափել Հայաստանի որոշ վայրերի այցելությունից։ Դա պատճառաբանվել է սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանին ռազմական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share